18:07 18.09.2022
Ճապոնացի գիտնականները ստեղծել են արհեստական ինտելեկտի մոդելն այնպես, որ ռոբոտը ծիծաղի օգնությամբ վարում է խոսակցությունը մարդու հետ։ Գիտական աշխատանքը հրապարակվել է Frontiers in Robotics and AI ամսագրում հաղորդում է Lenta-ru-ն։
Կիոտոյի համալսարանի մասնագետները (Ճապոնիա) ստեղծել են AI-ի մոդելը Eric ռոբոտի համար այնպես, որ android-ն օգտագործում է ծիծաղը մարդկանց հետ խոսելիս: Գիտնականների կարծիքով՝ խնդիրը ոչ միայն ռոբոտի խոսքին ծիծաղի ձայներ ավելացնելն էր, այլ մարդու կատակին համակարգչի համապատասխան արձագանքը։ Այս կերպ ռոբոտների և մարդկանց միջև երկխոսությունը կարող է ավելի իրատեսական դառնալ:
«Ռոբոտը օգտատիրոջը կարեկցելու ձևերից մեկը ծիծաղելն է», – բացատրեց դոկտոր Կոջի Ինուեն՝ խոսելով կարեկցանքի կարևորության մասին: Նկարագրված մոդելում կենդանի մարդը նախ ծիծաղում է, իսկ հետո AI-ն վերլուծում է նրա ծիծաղը և որոշում, թե ինչպես արձագանքել դրան: Այս դեպքում գործում է երեք ենթահամակարգ՝ առաջինը ճանաչում է ծիծաղը, երկրորդը որոշում է արձագանքել-չպատասխանել, երրորդը՝ ընտրում է ծիծաղի տեսակը։ Համակարգը վարժեցնելու համար ինժեներները ռոբոտներին ցույց են տվել մարդկանց մոտ 80 երկխոսություն:
Ծիծաղի տեսակը նույնպես շատ կարևոր է, ասում են գիտնականները, քանի որ որոշ դեպքերում քաղաքավարի ծիծաղը կարող է ավելի տեղին լինել, քան բարձր ծիծաղը: «Ռոբոտներն իսկապես պետք է հատուկ բնավորություն ունենան, և մենք կարծում ենք, որ նրանք կարող են դա ցույց տալ իրենց ծիծաղով, հայացքով, ժեստերով և խոսքի ոճով», – ասաց Ինուեն: Գիտնականն ընդգծել է, որ վարքի իրատեսական մոդելի ստեղծումը կարող է տեւել 10-ից 20 տարի։
Հուլիսին Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի (UC) գիտնականները խոսեցին նեյրոնային ցանցի ստեղծման մասին, որն օգնում է ռոբոտներին ինքնուրույն սովորել: Արհեստական ինտելեկտը ռոբոտներին թույլ է տվել մեկ ժամում սովորել քայլել։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...