10:59 19.09.2022
Տաջիկստանը և Ղրղզստանը հայտարարել են, որ սահմանային բախումների ընթացքում երկու երկրներում 94 մարդ է մահացել, ավելի քան 160 մարդ վիրավորվել է։ Փոխհրաձգությունները և սահմանամերձ գյուղերի վրա հարձակումները, որոնցում կողմերը մեղադրում են միմյանց, շարունակվել են սեպտեմբերի 14-ից 16-ը։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ կիրակի օրը Ղրղզստանի իշխանությունները հայտնել են, որ հակամարտության հետևանքով 59 մարդ է մահացել, 144-ը՝ վիրավորվել։ Իսկ Տաջիկստանի արտգործնախարարությունը հայտնել է 35 զոհի և 25 վիրավորի մասին։
Կողմերը հաղորդում են, որ բախումների ընթացքում օգտագործվել են տանկեր, ականանետներ, ռեակտիվ հրետանի և մարտական անօդաչուներ։
Ղրղզստանի իշխանությունները հայտնել են, որ Տաջիկստանի զինված ուժերը որոշ ժամանակով վերահսկողության տակ են վերցրել երկրի մի քանի գյուղեր, սակայն հետո դուրս են եկել դրանցից։ Ուրբաթ օրը Ղրղզստանի Բատկեն քաղաքը, որը գտնվում է սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա, հրթիռակոծվել է Տաջիկստանի կողմից։ Բացի այդ, Ղրղզստանի իշխանությունները հայտնել են, որ տաջիկ սահմանապահները Օշի շրջանում կրակել են ղրղզ սահմանապահների ուղղությամբ։ Ղրղզստանի սահմանամերձ շրջաններից տարհանվել է 137.000 բնակիչ (չնայած հանգստյան օրերի ընթացքում նրանցից մի մասը սկսել է տուն վերադառնալ)։
Սեպտեմբերի 19-ը Ղրղզստանում հայտարարված է համազգային սգո օր։
Տաջիկստանը Ղրղզստանի զինվորականներին մեղադրել է անօդաչու թռչող սարքով մզկիթը ռմբակոծելու մեջ, որի հետևանքով, ըստ պաշտոնական հաղորդագրութունների, զոհվել է 12 մարդ։ Դուշանբեն խոսում է նաև դպրոցի և շտապօգնության մեքենայի գնդակոծման հետևանքով զոհերի մասին։
Առճակատման սկսվելուց անմիջապես հետո կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին, սակայն, դատելով Ղրղզստանի իշխանությունների հայտարարություններից, իրավիճակը հանդարտվել է միայն կիրակի օրը։ Ղրղզստանի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ երկու երկրների իրավապահները համատեղ պարեկություն են սկսել սահմանի հատվածներից մեկում։
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին հակամարտություններ հաճախ են ծագում, սակայն հակամարտության ներկայիս սրումը վերջին ժամանակներում դարձել է ամենաարյունալին։ Նման վերջին առճակատումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլին, որի ժամանակ երկու կողմից սպանվել է մոտ 55 մարդ, վիրավորվել՝ 205-ը։
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի 32 տոկոսը՝ 308 կմ-ը, դեռ սահմանազատված չէ, ինչի շուրջ էլ կողմերը չեն կարողանում պայմանավորվածության հասնել։
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...