21:49 23.09.2022
Մոսկվան պատրաստվում է կարևոր քայլ կատարել, որը վկայում է այն մասին, որ Կրեմլը մտադիր է սկսել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ճանաչման գործընթացը: Շուտով կբացվի Ռուսաստանի ու Հյուսիսային Կիպրոսի մայրաքաղաքները կապող կանոնավոր ավիաչվերթը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Թուրքական «Ենիշաֆահ» և «Միլեթ» թերթերը պնդում են, որ հարցն արդեն լուծված է, և առաջին չվերթն արդեն կկայանա նոյեմբերին: Դա է հաստատել նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, որը ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում պարզաբանել է, որ չվերթը լինելու է ամենօրյա, և որ այն իրականացնելու է ռուսաստանյան մասնավոր մի ավիաընկերություն: Թաթարը նաև ասել է, որ ռուսական մի շարք այլ մասնավոր ընկերություններ ևս հայտ են ներկայացրել նման չվերթներ իրականացնելու: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ, Թաթարի ասելով, առաջին չվերթին մասնակցելու է անձամբ թուրքիայի նախագահ Էրդողանը: Ի դեպ վերջերս Էրդողանը խոստովանել էր, որ չվերթի հարցն անձամբ է քննարկել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Հետաքրքիր է, որ Կիպրոսում ՌԴ դեսպանությունը հերքում է այդ բանակցությունների մասին տեղեկությունները, բայց այսպես խորամանկ ձևակերպմամբ. «դեսպանության ուղղությամբ այդպիսի հարցեր չեն քննարկվել», բայց դա չի նշանակում, որ այլ հարթակներում չեն քննարկվել: Այսօր այդ թեմային անդրառանալիս հետաքրքիր ձևակերպումներ է օգտագործել նաև ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ առայժմ Ռուսաստանն այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացրել: Այստեղ կարևորը կարծում եմ՝ «առայժմ» բառն է: Այսինքն այս ամենը հաշվի առնելով, կարող ենք ասել, որ Մոսկվան անուղղակիորեն հաստատում է, որ հարցն արդեն ըստ էության լուծված է»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Արտյոմ Երկանյանը մեկնաբանել է նաև հետևյալ հարցերը. Արդյո՞ք չվերթը իսկապես վկայում է ինքնահռչակ հանրապետության պաշտոնական ճանաչման գործնթացի մեկնարկի մասին և ինչպիսի՞ն է Կիպրոսի Հանրակեպության արձագանքը, այդպիսի չվերթը չի՞ հակասի միջազգային ավիացիոն կանոններին և ո՞ր փուլում է Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչման գործնթացը:
Մանրամասները՝ շուտով ամբողջական հարցազրույցում:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...