Աշխարհում անվտանգության հետ կապված գործերի վիճակը վատթարանում է. Լավրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC

Աշխարհում անվտանգության հետ կապված գործերի վիճակը վատթարանում է. Լավրով

22:27 24.09.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում։ Հիմնական հայտարարությունները՝ ՌԻԱ Նովոստիի նյութում։
Միջազգային անվտանգության ոլորտում իրադրությունը արագորեն վատանում է, ասել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր որոշվում է աշխարհակարգի ապագայի հարցը, դա պարզ է ցանկացած անաչառ դիտորդի համար: Հարցն այն է, թե արդյոք դա կլինի մեկ հեգեմոնի հրաման, որը կստիպի բոլորին ապրել  տխրահռչակ «կանոններով», որոնք շահավետ են միայն  իրենց համար, թե՞ դա կլինի ժողովրդավարական, արդար աշխարհ՝ աշխարհ առանց շանտաժի և անցանկալի մարդկանց ահաբեկելու, առանց նեոնացիզմի և նեոգաղութատիրության»,- ասել է Լավրովը։
«Ռուսաստանը հաստատակամորեն ընտրել է երկրորդ տարբերակը, և մենք դաշնակիցների, գործընկերների և համախոհների հետ միասին կոչ ենք անում աշխատել դրա իրականացման վրա», – հավելել է նախարարը։
Նա նշել է, որ «ազնիվ երկխոսության և փոխզիջումների որոնման փոխարեն ստիպված ենք  գործ ունենալ ապատեղեկատվության, կոպիտ բեմադրության և սադրանքների հետ»։
«Արևմուտքի գիծը խաթարում է վստահությունը միջազգային կառույցների նկատմամբ՝ որպես շահերը համակարգող մարմինների, և միջազգային իրավունքի նկատմամբ՝ որպես արդարության երաշխիք և թույլերին պաշտպանելու միջոց »,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում

18:30 21.06.2025

«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...

Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներից

18:25 21.06.2025

Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներից

Սյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

18:16 21.06.2025

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

18:10 21.06.2025

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...

«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:05 21.06.2025

«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...

SHANTNEWS

18:00 21.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP