ԵՎՐՈ-2012-ի Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարի հետ ինձ վաղեմի ընկերություն է կապում․ Խոակին Կապառոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

ԵՎՐՈ-2012-ի Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարի հետ ինձ վաղեմի ընկերություն է կապում․ Խոակին Կապառոս

17:37 27.09.2022

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք տեղյակ է 2012 թվականին կայացած Իռլանդիա-Հայաստան խաղի մասին։

«Ինչ խոսք, ես գիտեմ պատմությունը և գիտեմ այն, որ իսպանացի մրցավար է սպասարկել այդ հանդիպումը։ Ինձ լավ ընկերություն է կապում այդ մրցավարի հետ։ Այնպես որ, տեղյակ եմ այդ խաղից»,- ասել է Կապառոսը։

ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել էր Իռլանդիայի ընտրանուն։ Հանդիպման գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը խաղադաշտից հեռացրել էր մեր ընտրանու դարպասապահ Ռոման Բերեզովսկուն՝ տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի համար։ Սակայն, կրկնապատկերով պարզ երևում էր, որ Բերեզովսկին չէր խախտել կանոններն ու տուգանային հրապարակից դուրս ձեռքով չէր խաղացել։ Այդ խաղն էլ ճակատագրական եղավ Հայաստանի հավաքականի համար։  Դրական արդյունքի դեպքում մեր հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կստանար դուրս գալու ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ուրարտուի» ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով

20:37 03.05.2024

«Ուրարտուի» ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով

ՀՊԼ 32-րդ տուրում «Ուրարտուի» ֆուտբոլիստները «Շիրակի» դեմ խաղին դաշտ են դուրս եկել ակումբի նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով՝ «որպես հարգանքի և շնորհակալության դրսևորում»: Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին կյանքից հեռացել է մարզական լրագրող, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: ...

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Ստամբուլի մրցաշարի համար

20:10 03.05.2024

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Ստամբուլի մրցաշարի համար

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարին. 60 կգ Գևորգ Ղարիբյան 87 կգ Գևորգ Թադևոսյան 130 կգ Դավիթ Օվասապյան Ընտրանին վերջին մարզումն է անցկացնում Օլիմպավանում։ ...

Իսպանիայի առաջնության խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու հավակնորդները

18:52 03.05.2024

Իսպանիայի առաջնության խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու հավակնորդները

Լա լիգան պաշտոնական կայքում սկսել է քվեարկություն, որով երկրպագուները կարող են կազմել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Իսպանիայի ավարտվող առաջնության խորհրդանշական հավաքականի հավակնորդների ցուցակը բաղկացած է 40 ֆուտբոլիստից: Դարպասապահներ. Ունաի Սիմոն («Աթլետիկ»), Անդրեյ Լունին («Ռեալ»), Ալվարո Վալյես («Լաս Պալմաս»): Պաշտպաններ. Ռոնալդ Արաուխո, Ժոաու Կանսելու (երկուսն էլ՝ «Բարսելոնա», Միգել Գուտյերես, Յան Կոուտո, Դեյլի Բլինդ (բոլորը՝ «Ժիրոնա»), Սերխիո Ռամոս […] ...

Սելարայանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Ռիյադի» դեմ խաղում

18:30 03.05.2024

Սելարայանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Ռիյադի» դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 30-րդ տուրի «Ալ Ռիյադի» դեմ խաղում: «Ալ Ֆաթեհնը» տնային խաղում երկու գնդակի առավելությունը բաց է թողել ավելացված ժամանակի երեք րոպեի ընթացքում՝ 2-2: Վերջին 5 խաղում Լուկասը կատարել է 7 արդյունավետ գործողություն (3 գոլ, 4 գոլային փոխանցում)։ «Ալ Ռիյադը» […] ...

Վահան Բիչախչյանի «Պոգոնը» չկարողացավ նվաճել Լեհաստանի գավաթը

17:44 03.05.2024

Վահան Բիչախչյանի «Պոգոնը» չկարողացավ նվաճել Լեհաստանի գավաթը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը չկարողացավ առաջին տիտղոսը նվաճել լեհական «Պոգոնի» հետ: Շչեցինի թիմը Լեհաստանի գավաթի խաղարկության եզրափակչում 1-2 հաշվով պարտվեց «Կրակովին»: 24-ամյա Բիչախչյանը եզրափակչում խաղադաշտ է դուրս եկել 57-րդ րոպեին:   ...

Կառլոս Ալկարասը մեղադրվում է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ

17:16 03.05.2024

Կառլոս Ալկարասը մեղադրվում է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ

«Ուտկին, Նոբել և Մալենկով» բուքմեյքերական ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Զալցմանն իսպանացի թենիսիստ Կառլոս Ակարասին մեղադրել է կասկածելի մրցախաղեր անցկացնելու մեջ: Ձեռնարկատերը նամակ է ուղարկել ATP-ին, Իսպանիայի թենիսի ֆեդերացիային, Մադրիդի «Մասթերս» մրցաշարի կազմկոմիտեին և Իսպանիայի դատախազությանը: Զալցմանն ապացույցներ ունի, որ աշխարհի երրորդ ռակետը կապված է խաղադրույքների միջոցով անօրինական գումար վաստակող խմբի հետ: «Վերջին շրջանում շատերը նախընտրում […] ...

BACK_TO_TOP