Հույս ունեմ, որ մենք կարող ենք խաղալ այնպես, ինչպես Երևանում․ Վարազդատ Հարոյանը՝ Իռլանդիա-Հայաստան խաղի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+10.09 oC

Հույս ունեմ, որ մենք կարող ենք խաղալ այնպես, ինչպես Երևանում․ Վարազդատ Հարոյանը՝ Իռլանդիա-Հայաստան խաղի մասին

17:55 27.09.2022

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը խոսել է Իռլանդիայի հետ խաղի մասին։ Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը այսօր կհյուրընկալվի Իռլանդիայի ընտրանուն։

«Մենք փորձում ենք մոռանալ նախորդ խաղը, դա շատ դժվար է։ Վատ օր էր մեզ համար, բայց հիմա նոր խաղ է, նոր շանս և մենք փորձելու ենք ցույց տալ, որ ուժեղ բնավորությամբ թիմ ենք։ Մենք լավ խաղ ենք անցկացրել Իռլանդիայի հետ Երևանում։ Մենք նվիրվել ենք 100 տոկոսով։ Հույս ունեմ, որ վաղը մենք կարող ենք խաղալ այնպես, ինչպես Երևանում։ Իռլանդիան ֆիզիկապես լավ պատրաստված թիմ է։

Արդեն երկու տարի է դժվար ժամանակներ են իմ երկրում, իմ ազգի համար։ Մենք ֆուտբոլիստներ ենք։ Ֆուտբոլը մեծ խաղ է։ Երբ դուք հաղթում եք, ապա կարող եք մի փոքր ուրախություն պարգևել երկրպագուներին։ Իհարկե, շատ դժվար է այս շրջանում։ Բոլորը գիտեն, թե ինչ է պատերազմը։ Շատ դժվար է կենտրոնանալը»,- ասել է Հարոյանը նախախաղային ասուլիսի ժամանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վոյցեխ Շչեսնին հնարավոր է կարիերան շարունակի ԱՊԼ-ում

21:00 06.05.2024

Վոյցեխ Շչեսնին հնարավոր է կարիերան շարունակի ԱՊԼ-ում

Անգլիական «Չելսին» դիտարկում է իտալական «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը, հայտնում է Tutto Juve-ն։ Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մրցաշրջանում Վոյցեխ Շչեսնին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 32 հանդիպում։ ...

«Ռեալ Սոսյեդադ»-ը հույսեր է կապում Արսենի հետ, չենք քննարկել վարձակալության հարցը. Զախարյանի ներկայացուցիչ

19:55 06.05.2024

«Ռեալ Սոսյեդադ»-ը հույսեր է կապում Արսենի հետ, չենք քննարկել վարձակալության հարցը. Զախարյանի ներկայացուցիչ

Ռուսաստանի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը հայտնել է, որ իր հաճախորդը մտադիր չէ վարձավճարով հեռանալ իսպանական ակումբից։ «Մենք ոչինչ չգիտենք Զախարյանի հնարավոր վարձակալության մասին: Ակումբը մեզ հետ ընդհանրապես նման հարցեր չի քննարկել։ Ոչ վարձակալությունը, ոչ էլ այլ բան: Արսենը «Սոսյեդադի» խաղացող է, և ակումբը հույսեր է կապում նրա հետ։ Ինչո՞ւ […] ...

Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում

19:06 06.05.2024

Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 36 գոլով շարունակում է մնալ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ, փոխանցում է armsport.am-ը: ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն երկրորդն է, ով 26 գոլ է խփել Լիգա 1-ի այս մրցաշրջանում։ Երրորդ-չորրորդ տեղերը կիսում են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ու «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին՝ 25-ական գոլով։ «Լայպցիգի» հարձակվող Լուի Օպենդան […] ...

Միջազգային գործընկերները տպավորված էին Երևանում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կազմակերպումից. Կարեն Գիլոյան

14:57 06.05.2024

Միջազգային գործընկերները տպավորված էին Երևանում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կազմակերպումից. Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է Երևանում անցկացված ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը: «Վստահաբար կարող ենք ասել, որ այն ստացված միջոցառում էր, իսկ ՀՀ կառավարության կողմից կատարված ներդրումները միանգամայն արդարացված էին: Տրիբունաներում ավելի քան 5 հազար հանդիսականի ներկայությունն էլ վկայությունն էր այն բանի, որ Հայաստանում հատկապես խաղային մարզաձևերից մասշտաբային […] ...

Մալայզիայի հավաքականի ֆուտբոլիստի վրա ծծմբաթթու են լցրել

14:25 06.05.2024

Մալայզիայի հավաքականի ֆուտբոլիստի վրա ծծմբաթթու են լցրել

Մալայզիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆեյսալ Հալիմի վրա ծծմբաթթու են լցրել առևտրի կենտրոնում, մարզիկը երկրորդ կարգի այրվածքներ է ստացել, հաղորդում է Agence France-Presse-ը։ Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթավերջին մայրաքաղաք Կուալա Լումպուրի մոտ գտնվող Պետալինգ Ջայա քաղաքում։ «Սելանգոր» ՖԱ-ի 26-ամյա հարձակվողը պարանոցի, ուսի, ձեռքերի և կրծքավանդակի այրվածքներ է ստացել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանները ձերբակալել են […] ...

Մենք կարող ենք դուրս գալ եզրափակիչ․ Մբապե

10:00 06.05.2024

Մենք կարող ենք դուրս գալ եզրափակիչ․ Մբապե

Կիլիան Մբապեն հայտարարել է, որ ՊՍԺ-ն ունակ է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ «Երեքշաբթի հանդիպումը լավ կանցնի: Ես արդեն պատրաստվում եմ։ Չեմպիոնների լիգայի եզրափակչի տեղը երաշխավորված չէ։ Մենք տեղյակ ենք, որ ճնշման տակ ենք, բայց թիմը շատ հանգիստ է։ Մենք վստահ ենք մեր ուժերի նկատմամբ»,- RMC Sport-ի փոխանցմամբ՝ ասել է ՊՍԺ-ի հարձակվողը: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի […] ...

BACK_TO_TOP