10:34 28.09.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակում նախարարությունում հանդիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեյքի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը և նույն բաժնի գիտաշխատող Գոհար Մելիքյանը:
Ժանետ Բլեյքը ժամանել է Հայաստան վերապատրաստման դասընթաց անցկացնելու ծրագիրն իրականացնող խմբի համար՝ մասնագիտական խորհրդատվությամբ նպաստելով ծրագրի արդյունավետ կազմակերպմանը:
Ողջունելով հյուրին՝ Աստղիկ Մարաբյանը նշել է, որ այս հանդիպումով ազդարարվում է մի շատ կարևոր և եզակի իրադարձության մասին. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում «Միջազգային աջակցություն» անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (74,855.00 USD):
«Այս ծրագրի կարևորագույն կետերից մեկն այն է, որ 2017 և 2019 թվականներին սկսված շարունակական համագործակցության արդյունքում նշյալ կոնվենցիայի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թեհրանի տարածաշրջանային կենտրոնի հետ ուսուցողական հանդիպումներ են իրականացվել, որոնք վարել է տիկին Բլեյքը: Անդրադառնալով «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» հայտի բովանդակությանը՝ պետք է նշեմ, որ Սյունիքում՝ որպես Հայաստանի համար խիստ ռազմավարական տարածաշրջան, կհավաքագրվեն, կփաստաթղթավորվեն և կթվայնացվեն տեղական ոչ նյութական մշակութային ժառանգությանն առնչվող նյութերը՝ ստեղծելով Սյունիքի բանահյուսական ժառանգության ամբողջական տվյալների շտեմարան: Ծրագիրը կարևորվում է նաև համայնքահեն բաղադրիչով, քանի որ այդ հետազոտություններն անմիջապես անցկացվելու են համայնքներում՝ կրողների հետ: Նրանց հետ աշխատանքի, ինչպես նաև կրթական ինստիտուտների հետ համագործակցության արդյունքում մենք կգույքագրենք մշակութային ժառանգությունը՝ ապահովելով այդ ժառանգության պահպանությունն ու փոխանցումը մեր սերունդներին»,- նշել է Աստղիկ Մարաբյանը և շնորհակալություն հայտնել Ժանետ Բլեյքին՝ խորհրդատվական և փորձագիտական աջակցության, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործընկերներին, մասնավորապես Նաիրա Կիլիչյանին՝ հայտի պատրաստման գործում անմիջական ներգրավվածության և ծրագրի ուղղությամբ տարված կարևորագույն աշխատանքի համար:
«Շատ ենք կարևորում այս ծրագրի իրականացումը հատկապես Սյունիքի մարզում, քանի որ Սյունիքը շատ հարուստ մշակութային ժառանգություն ունի: Մեծապես շնորհակալ ենք տիկին Ժանետ Բլեյքին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գործընկերներին՝ համագործակցելու համար, ինչը կարևորվում է նաև պետական կառույց և գիտական կազմակերպություն ձևաչափի համատեքստում»,- նշել է ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը:
Թամար Հայրապետյանը, անդրադառնալով այն հիմնավորմանը, թե ինչու է ընտրվել հատկապես Սյունիքի մարզը, տեղեկացրել է, որ վերջին անգամ Սյունիքում բանահավաքչական խմբարշավ է կազմակերպվել 20-րդ դարի 60-ական թվականներին: Այնուհետև՝ հաջորդ տարիների ընթացքում, կատարվել են միայն անձնական նախաձեռնությամբ աշխատանքներ:
«Սյունիքի բանահյուսական ժառանգության գույքագրումը համայնքահեն է, որն էլ հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշյալ կոնվենցիայի կիրարկման առանցքը: Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ընձեռվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային հիմնադրամի աջակցությանն արժանանալ և իրականացնել մի ծրագիր, որը մեծ ներդրում կունենա Սյունիքի և՛ բանահյուսական մշակույթը գույքագրելու, պաշտպանելու, հանրահռչակելու, և՛ միաժամանակ համաշխարհային մշակութային բազմազան ժառանգության անբաժանելի մասը ներկայանալու ուղղությամբ»,- ասել է Թամար Հայրապետյանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեյքը շնորհավորել է աջակցության ծրագրի ձեռքբերման համար և վստահություն հայտնել, որ հայ գործընկերները լավագույնս կիրականացնեն այն:
«Քանի որ Սյունիքում բանահավաքչական աշխատանքներ տարվել են 60-ական թվականներին, այս ծրագրով նոր աշխատանքներ կտարվեն և թարմ մոտեցում կլինի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործում՝ որպես մշակութային տարածք: Տեսնում եմ՝ որքան ջանքեր են ներդրվում ժառանգության պահպանության ուղղությամբ, և ես անհամբեր սպասում եմ աշխատանքների իրականացմանն ու արդյունքներին»,- նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետը և համագործակցության համար շնորհակալություն հայտնել հայ գործընկերներին:
Նշենք, որ ծրագրի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզում իրականացվելու են տեղական բանահյուսության գույքագրման, դաշտային հետազոտական աշխատանքներ, ուսուցողական հանդիպումներ ժառանգության կրողների հետ՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ, Կապան, Շաղաթ, Թասիկ, Տեղ, Շինուհայր, Կարճևան, Լեհվազ համայնքներում, համագործակցություն Սյունիքի հայագիտական կենտրոնի, Գորիսի պետական համալսարանի հետ:
Ծրագրի նպատակն է գույքագրել, պահպանել և խթանել ՀՀ Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ որպես տարածաշրջանի տեղական առանձնահատկությունների ու ինքնության դրսևորում: Ներկայում անհրաժեշտություն է այս ամենի գրանցումը՝ կապված սերնդափոխության և ժառանգության փոխանցման ապահովման հետ:
«ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խորհրդատվական աջակցությամբ:
13:00 22.06.2025
Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածներըՍաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...
12:38 22.06.2025
Հրդեհ` Գետաշեն գյուղումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...