Կայացել է Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ներկայացումը՝ ՀՀ բոլոր պետական մարմինների մասնակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Կայացել է Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ներկայացումը՝ ՀՀ բոլոր պետական մարմինների մասնակցությամբ

14:11 28.09.2022

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) ռազմավարության մեկնարկային ներկայացումը՝ ՀՀ բոլոր պետական մարմինների կողմից առաջադրված ներկայացուցիչների մասնակցությամբ։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպմանը ներկայացրել է ՀԿԲ ռազմավարության իրականացման թիմին, ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը․ «Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի բարեփոխենք մեր երկրի կառավարման համակարգերը, և դուք եք այդ բարեփոխումների առաջամարտիկները»։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանն իր խոսքում նշել է․ «Մասնագետ, կոմպետենտ, քաղաքացիակենտրոն քաղաքացիական ծառայության ինստիտուտի զարգացումը մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման միակ եղանակն է»։

Այնուհետև, փոխվարչապետի խորհրդական Անետա Բաբայանը, ՀԿԲ ռազմավարության իրականացման թիմի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, ապա նաև ՀԿԲ ոլորտային համակարգողները մանրամասն ներկայացրել են բարեփոխումների իրականացման մեկնարկային ու հաջորդիվ քայլերը։
Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հարց ու պատասխան՝ տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ ս․թ․ մայիսի 13-ին ՀՀ կառավարությունն ընդունել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունն ու դրա իրականացման 2022-2024թթ․ ճանապարհային քարտեզը։
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

10:45 22.06.2025

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

10:24 22.06.2025

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

10:11 22.06.2025

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

Իրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:01 22.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

09:24 22.06.2025

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...

BACK_TO_TOP