Հայաստանում ամբողջական իշխանափոխության հասնելու հնարավորություն ընդդիմությունն այս պահին չունի, մասնակի իշխանափոխությունը քննարկելի հարց է. Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Հայաստանում ամբողջական իշխանափոխության հասնելու հնարավորություն ընդդիմությունն այս պահին չունի, մասնակի իշխանափոխությունը քննարկելի հարց է. Քոչարյան

15:00 28.09.2022

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ հանրային կոնսոլիդացիա պետք է լինի բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում:

Երկրորդ նախագահն այս համատեքստում իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է համարում: «Բայց, երբ ասում ենք իշխանափոխություն, գիտեք, իշխանափոխությունը խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասնակի: Օրինակ, եթե խորհրդարանն ընտրում է մեկ այլ վարչապետ, իրականում դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնում է այդ քաղաքական թիմի վրա: Եվ սա այն հարցն է, որը քննարկվելիք թեմա կարող է լինել քաղաքական դաշտում»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Քոչարյանն անդրադարձավ նաև հարցին, թե արդյոք բաց են մասնակի իշխանափոխության քննարկումների համար: «Ես, երբ ասացի մասնակի իշխանափոխություն, այդ տերմինը կիրառեցի՝ փորձելով իրականությունն ավելի պարզ դարձնել: Հիմա բոլորս հասկանում ենք, որ ՔՊ-ական բոլոր պատգամավորների մատերը կտրես, ինձ համար չեն քվեարկի: Բոլորս հասկանում ենք, մանկամտությամբ ոչ ոք չի տառապում այստեղ: Իշխանափոխությունը կարող է լինել ընտրությունների ճանապարհով կամ խորհրդարանով: Պարզ է, եթե խոսք գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, պետք է լինի մի թեկնածու, որն ընկալելի է և՛ իրենց համար, և՛ ընդդիմության համար: Մյուս մոդելը հանրային այնպիսի ճնշումն է, որը պարտադրում է մեծամասնությանն ընդունել հանրության կողմից ցանկալի թեկնածու, այն, ինչ եղավ 2018 թվականին: Սա նշանակում է՝ տասնյակ հազարավոր մարդիկ շրջապատում են խորհրդարանի շենքը և պարտադրում են խորհրդարանական մեծամասնությանը ընտրել իրենց թեկնածուին: Այսօր այդ հնարավորությունն ընդդիմությունը չունի: Մենք տեսանք, որ դեռ չկա: Կարո՞ղ է վաղը լինել, այո, բայց այսօր չկա: Ուրեմն, եթե այսօր խոսում ենք այսպես ավելի թեթև փոփոխության մասին, փոփոխությունը սա է: Բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ Իշխան Սաղաթելյանին կընտրեն, ոչ ինձ կընտրեն, ոչ էլ արմատական ընդդիմությունից որևէ մեկին, մինչև չլինի հանրային հսկայական ճնշում»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը:

Նրա խոսքերով՝ պետք է մարդ լինի, որը բոլորին կմիավորի, իր տեսակով հանրային կոնսոլիդացիային պատրաստ և ունակ մեկը պետք է ընտրվի: «Սա նշանակում է, որ, այո, դա քննարկման հարց է, բայց այդ նախաձեռնությունը պետք է գա ոչ թե մեզանից, այլ քաղաքական մեծամասնությունից, եթե իրենք գիտակցում են վիճակի բարդության խորությունը»,- ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

10:45 22.06.2025

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

10:24 22.06.2025

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

10:11 22.06.2025

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

Իրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:01 22.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

09:24 22.06.2025

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...

BACK_TO_TOP