ՀԱՊԿ զորավարժություններում առաջին անգամ կմշակեն կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի վերացման միջոցառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+12.09 oC

ՀԱՊԿ զորավարժություններում առաջին անգամ կմշակեն կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի վերացման միջոցառումները

11:33 29.09.2022

Սեպտեմբերի 26-ին Ղազախստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի զորավարժություններում առաջին անգամ կմշակվեն կենսաբանական արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման խնդիրներն ու միջոցառումները։ Այս մասին նշվում է ՀԱՊԿ-ի զորավարժությունների մամուլի միասնական կենտրոնի տարածած հաղորդագրությունում։

Անհայտ ծագման հատկապես վտանգավոր պայմանական վարակին հակազդելու պրակտիկ գործողություններում կներգրավվի ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի կազմում նոր ստորաբաժանումը՝ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության միացյալ ստորաբաժանումը։ Այս ստորաբաժանման հիմքում ընկած են Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական ստորաբաժանումների ռուս մասնագետները՝ տեխնիկայի նոր նմուշներով։ Բոլոր նմուշները ցուցադրվել են, այդ թվում՝ միջազգային ցուցահանդեսներում և ֆորումներում:

Հաղորդագրությունում նշվում է, որ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարաշտաբային զորավարժությունների՝ «Փոխգործակցություն-2022»-ի, «Պոիսկ-2022» հետախուզական ուժերով և միջոցներով հատուկ զորավարժությունների և «Էշելոն-2022»՝ նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների զորավարժությունների ակտիվ փուլը կանցկացվի հոկտեմբերի 3-ից 7-ը Ղազախստանի «Մատիբուլակ» զորավարժարանում:

ՀԱՊԿ անդամ երկրների զինվորական զորակազմերը կմշակեն Կենտրոնական Ասիայի հավաքական անվտանգության տարածաշրջանում զինված հակամարտությունը տեղայնացնելու համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերը։

Զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինվորական զորակազմերը, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի և ՀԱՊԿ-ի քարտուղարության օպերատիվ խմբերը, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում ներքին գործերի մարմինների (ոստիկանության), անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հատուկ նշանակության ուժերի, ինչպես նաև լիազոր մարմինների կազմավորումները։

Նախատեսվում է, որ Ղազախստանում զորավարժությունների մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 6500 մարդ և ավելի քան 850 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ներառյալ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP