18:30 11.08.2018
Այսօր վաղ առավոտյան Horizon Air ընկերությունում որպես մեխանիկ աշխատող 29-ամյա տղամարդը Սիեթլի օդանավակայանից գողացել է Akaska Airlines ավիաընկերությանը պատկանող Horizon Q400 ինքնաթիռը: Տղամարդն ինքնաթիռով մոտ 15 րոպե գտնվել է օդում, վտանգավոր մանևրումներ է կատարել, այնուհետև վթարի ենթարկվել:
Վթարի պահին ինքնաթիռում ուղևորներ չեն եղել: Ոստիկանությունն այդ միջադեպն ահաբեկչության հետ չի կապում:
Թռիչքի ժամանակ ինքնաթիռն ուղեկցում էին F-15 կործանիչները, սակայն ինքնաթիռի կործանման հետ դրանք առնչություն չունեն:
Ավիակարգավարների և ինքնաթիռը գողացած աշխատակցի բանակցություններից հետևում է, որ տղամարդը սկզբում իրեն շատ հանգիստ է պահել և նույնիսկ կատակել է, որ եթե հաջող վայրէջք կատարի, գուցե, իրեն առաջարկեն օդաչու աշխատել: Սակայն այնուհետև նա խոստովանել է, որ չգիտի՝ ինչպես իջեցնել ինքնաթիռը:
Այնուհետև տղամարդը սկսել է մտահոգվել այն մասին, որ վառելիքը վերջանում է, և ինքնաթիռի շարժիչը կարող է պայթել:
«Կան շատ մարդիկ, ում համար ես թանկ եմ: Նրանք կտխրեն, երբ իմանան, թե ինչ եմ արել: Ես կցանկանայի նրանցից յուրաքանչյուրից ներողություն խնդրել: Ես ընդամենը կոտրված երիտասարդ եմ», – նշել է Ռիքը (իրավապահները չեն հայտնում նրա ազգանունը):
#BREAKING #SeaTac airline employee steals Horizon passenger plane and then crashes on island in #PugetSound . No passengers believed to be onboard. https://t.co/Bseqx6tIoe @nbcbayarea #AlaskaAir pic.twitter.com/q1zE5A6Mem
— Janelle Wang (@janellewang) August 11, 2018
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...
19:48 02.08.2025
Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատարՕմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...
19:36 02.08.2025
«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի ԻտալիայումՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...
19:29 02.08.2025
Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-իԳազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...