12:19 01.10.2022
Ուրբաթ օրը Բուրկինա Ֆասոյում ռազմական խմբավորումը պետական հեղաշրջում է իրականացրել՝ զավթելով իշխանությունը և նախագահի պաշտոնից գահընկեց անելով փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբային։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Կապիտան Իբրահիմ Տրաորեն դարձել է Բուրկինա Ֆասոյի նոր ղեկավարը, նշում է գործակալությունը։ Երեկոյան պետական հեռուստատեսության ուղիղ եթերում մի խումբ զինվորականներ հայտարարել են պետության ղեկավարի պաշտոնանկության մասին։
«Դամիբան ապացուցել է, որ չի կարողանում հաղթահարել անվտանգության վատթարացող իրավիճակը և զինյալների աճը», – ասել է ռազմական խոսնակներից մեկը: Դամիբայի գտնվելու վայրը հայտնի չէ։
Միևնույն ժամանակ զինվորականները հայտարարել են երկրի կառավարության ցրման, սահմանադրության և ցանկացած քաղաքական գործունեության կասեցման մասին։ Նրանց հրամանով Բուրկինա Ֆասոյի սահմանները փակ են անորոշ ժամանակով։
Ապստամբների առաջին կրակոցները երկրի մայրաքաղաք Ուագադուգուում հնչել են ուրբաթ՝ ժամը 04:30-ին (Մոսկվայի ժամանակով 07:30-ին): Բանակի ստորաբաժանումները արգելափակել են նախագահական նստավայրը և դեպի այնտեղ տանող պողոտան։ Բուրկինական leFaso պորտալի փոխանցմամբ՝ Դամիբային ձերբակալել են երիտասարդ զինվորականները և ուրբաթ օրը բանակցել նրա հետ, որն ավարտվել է նրա հեռացմամբ։
Ինքը՝ Դամիբան, գլխավորում էր ապստամբների շարքերը, ովքեր այս տարվա հունվարի 24-ին Բուրկինա Ֆասոյում ռազմական հեղաշրջում կատարեցին և զավթեցին իշխանությունը՝ հեռացնելով նախագահ Կաբորեին, ցրեցին կառավարությունն ու խորհրդարանը։ Դամիբան հունվարի 31-ին հռչակվեց նախագահ, պետության ղեկավար և գերագույն հրամանատար: Մարտի 1-ին ընդունվեց անցումային կանոնադրություն, որը նախատեսում է իշխանությունը զինվորականների ձեռքում պահել առաջիկա երեք տարիներին։ Հետագայում այդ ժամկետը կրճատվեց մինչև 24 ամիս։
13:07 23.06.2025
Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:00 23.06.2025
Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին Պրիմակովյան ընթերցումների շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի […] ...
12:54 23.06.2025
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեցՀամայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...
12:47 23.06.2025
«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Յուվենտուսը» 4-1 հաշվով հաղթել է «Վիդադին»։ Դուբլ է գրանցել Կենան Յիլդիզը, մեկ գոլ էլ խփել է Դուշան Վլահովիչը։ Թուրինյան ակումբը 6 միավորով խմբի առաջատարն է ու ապահովել է տեղը 1/8 եզրափակչում։ «Վիդադը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զրկվել պայքարը շարունակելու հնարավորությունից։ ...
12:40 23.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ըԵրևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...
12:33 23.06.2025
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...
12:25 23.06.2025
10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում: ...