16:22 01.10.2022
Տարեցների միջազգային օրը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ևս այցելել է մարզի ամենաերկարակյաց կանանց։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
«Ասանեթ Շահումյանը 102 տարեկան է, 4 երեխա, 6 թոռ ու 2 ծոռ ունի։ Դարից ավել ապրած կյանքում, ինչքան իրեն հիշում է աշխատել է, ասում է 50 տարուց ավել աշխատանքային ստաժ ունի։ Տեքստիլի մանարանում օրական 12 ժամով է աշխատել, բազմաթիվ շքանշաններ ու պատվոգրեր է ստացել։ Մարզպետի հետ զրույցում վստահեցնում է՝ երկարակեցության գաղտնիքը աշխատասիրությունն ու լավատեսությունն է եղել։ Հիմա էլ չի դժգոհում ոչնչից, իսկ ուշադրությունից ու առանձնահատուկ վերաբերմունքից փոքր-ինչ հուզված ասում է․ «Մեծին գնահատողը մեծ կդառնա, ու ապրեք, որ մեզ չեք մոռացել այսքան հոգսերի ու աշխատանքի մեջ»։
Մարզպետը շնորհավորում է տատիկին ու նշում, որ առանձնահատուկ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ է այցելել Ասանեթ տատին․ «Ուրախ եմ, որ ձեզ հանդիպում եմ, մենք գնահատում ենք ձեր վաստակն ու անցած ճանապարհը, չնայած բարդ տարիներին, դժվար աշխատանքին` այնքան լավատես եք մնացել»։
Մարգարիտ տատի 100-ամյակը նշել են ապրիլին, ասում է՝ այնքան հոգատար են իմ հանդեպ թոռներս ու զավակներս, որ երկարակյաց եմ։Մասնագիտությամբ դերձակ Մարգարիտ Զաքեյանը երկու որդի, 6 թոռ ու 8 ծոռ ունի։ Մարզպետի հետ զրույցում հավատացնում է, որ հիմա իր համար կարևորը երկրի խաղաղությունն է, մնացած հոգսերն ու հարցերը վստահ է՝ կլուծվեն։
«Դուք այնքան ջերմությամբ եք խոսում, այնքան հավատով՝ ես վստահ եմ մեր երկիրը այս մարտահրավերները կհաղթահարի, իսկ ձեր՝ տարիներով իմաստացած կյանքով, մեզ համար հայ ընտանիքի, տաքուկ օջախի խոսուն վկան եք, ձեզ առողջություն եմ մաղթում»,-նշել է մարզպետը։
Վարդ տատը 101-ը բոլորել է երեք ամիս առաջ, ինքը՝ Հայրենական պատերազմի, 75-ամյա որդին Արցախյան պատերազմների մասնակից են, թոռներն էլ պայմանագրային զինծառայողներ են, այս տանը հայրենիքի համար կռվելը միայն պարտք չի եղել, այլ՝ մեծ պատասխանատվություն։ Մարզպետի հետ զրույցում Վարդ տատը չնայած տեսողությունից դժգոհում է, բայց ապրած ու անցած ճանապարհի մասին սիրով է խոսում՝ ապրել է սիրելով հայրենիքը, ընտանիքն ու կյանքը։
«Օրվա խորհրդով մենք փորձեցինք փոքր ուշադրություն դարձնել մեր տարեցներին, մեկ դարը բոլորած մեր տատիկներին այցելեցինք և ուրախ եմ, որ հնարավորություն ունենք մեր մեծերի հետ այս օրը կիսելու։ Հանդիպումները շատ ջերմ էին, ամեն մի տարեցի աչքում մի մեծ կյանքի պատմություն կար և նրանց ամեն մի խոսքը իմաստուն է։ Կարծում եմ՝ մենք մեր մեծերից շատ բան ունենք սովորելու, նրանց առողջություն եմ մաղթում և երկարակեցություն»,- լրագրողների հետ զրույցում նշել է Նազելի Բաղդասարյանը։
Մարզպետի որոշմամբ մարզում բնակվող 100 տարին լրացած բոլոր տատիկներին դրամական աջակցություն է տրամադրվել»։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:23 23.06.2025
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։ Հանդիպումը կայացել է Երևանում՝ Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի շրջանակում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նմանօրինակ միջոցառումների դերը՝ […] ...
13:15 23.06.2025
Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործությունԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հանցավոր է և անօրինական, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեզ՝ իրանցիներիս համար, ԱՄՆ-ի հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների համաձայնագրով և գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական վերահսկողության ներքո, համարվում է լիովին անօրինական և հանցավոր […] ...
13:07 23.06.2025
Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը և 1150 միավորով 48-րդն է։ Կանանց պայքարում Արինա Սաբալենկան է (Բելառուս, 11640) առաջին տեղում։ Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7889), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6048), Ժասմին Պաոլինին (Իտալիա, 4806), Ցինվեն Չժենը (Չինաստան, 4803), Մեդիաոն Քիզը (ԱՄն, 4669), Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4636), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 4618), […] ...
13:00 23.06.2025
Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին Պրիմակովյան ընթերցումների շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի […] ...
12:54 23.06.2025
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեցՀամայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...
12:47 23.06.2025
«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Յուվենտուսը» 4-1 հաշվով հաղթել է «Վիդադին»։ Դուբլ է գրանցել Կենան Յիլդիզը, մեկ գոլ էլ խփել է Դուշան Վլահովիչը։ Թուրինյան ակումբը 6 միավորով խմբի առաջատարն է ու ապահովել է տեղը 1/8 եզրափակչում։ «Վիդադը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զրկվել պայքարը շարունակելու հնարավորությունից։ ...