Հայ զինվորների գնդակահարության տեսանյութի տարածողը Ուլյանովսկից է․ ՌԴ-ն պետք է օգնի հետաքննությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Հայ զինվորների գնդակահարության տեսանյութի տարածողը Ուլյանովսկից է․ ՌԴ-ն պետք է օգնի հետաքննությանը

22:43 03.10.2022

Տելեգրամյան ալիքներով երեկ տարածվեցին հայ ռազմագերիների գնդակահարության ահասարսուռ կադրերը: Արդյո՞ք բավարար են նյութերը միջազգային դատարաններ դիմելու համար: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել:

«Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շատ հստակ է արտահայտվել, որ եթե հաստատվի, որ այս տեսանյութը կեղծ չէ, ակնհայտ է, որ տեղի է ունեցել ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի և մեղավորները համապատասխան ձևով պատժվեն: Մեղավոր ասելով, հավանաբար, նկատի ունի ոչ միայն այն կոնկրետ զինվորականներին, այլև հրաման տված բարձրաստիճան ղեկավարներին: Այժմ արդեն որևէ կասկած չկա, որ տեսանյութը կեղծ չէ, դա հաստատել են փորձագետները, և անգամ պարզվել է, թե որտեղ ու երբ է տեղի ունեցել  դեպքը. Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ» բարձունքի վրա գտնվող: Հայտնի է, հաստատվել է, որ տեղի ունեցածը եղել է սեպտեմբերի 13-ին, և  պարզվել է նաև այդ զոհերից առնվազն երկուսի ինքնությունը, և այժմ արդեն ինչո՞ւ ադրբեջանցիներն այդ սպանված զինվորականների դիերը չեն վերադարձնում, հավանաբար, նպատակն այդ հանցանքը թաքցնելու փորձն է:

Այժմ արդեն կարող ենք խոսել անգամ այն մասին, որ գիտենք, թե ովքեր են կատարողները, քանի որ «Թաթոյան» հիմնադրամի փորձագետները, գնահատելով հանդերձանքը, պարզել են, որ շատ մեծ հավանականությամբ այդ ամենը կատարել են վերջերս Ադրբեջանի ՊՆ-ում ստեղծված նոր հատուկ ջոկատի ներկայացուցիչները: Ջոկատը կոչվում է «Կոմանդո» և հայտնի է, որ այդ ջոկատի ներկայացուցիչներին պատրաստել են թուրք հրահանգիչները:

Շատ բաներ կպարզվեն միջազգային հետաքննություն սկսելուց հետո միայն: Ակնհայտ է, որ Իշխանասարը զավթած այդ զինվորականները երկրի գլխավոր հրամանատարի հրամանն են կատարել, և տեղի ունեցածի համար պարտավոր են պատժվել,  պիտի պատժվի ու պատասխանատվության ենթարկվի նաև նրանց հրաման տված բարձրաստիճան պաշտոնյան»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Մՙանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

BACK_TO_TOP