19:07 03.10.2022
Թուրքիայում սպառողական գների աճի տեմպերը սեպտեմբերին աճել են տասնվեցերորդ ամիսն անընդմեջ, ինչի արդյունքում գնաճը գերազանցել է 83%-ը, հաղորդում է Interfax գործակալությունը։
Բացասական գործոններն են ազգային արժույթի արժեզրկումը մինչև պատմական նվազագույնի` երկրի Կենտրոնական բանկի տոկոսադրույքների բարձրացման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի գների բարձրացման ֆոնին։
Ըստ երկրի վիճակագրական ինստիտուտի (Turkstat) տվյալների՝ անցյալ ամիս գներն աճել են ամենաբարձր ցուցանիշով 1998 թվականի հուլիսից ի վեր՝ տարեկան կտրվածքով 83,5%:
Օգոստոսին գնաճը կազմել է 80,2%։ Արդյունքը համընկել է FactSet-ի կողմից հարցված վերլուծաբանների միջին կանխատեսման հետ։ Միևույն ժամանակ Trading Economics-ի կողմից հարցվածները նախորդ ամիս գների ավելի զգալի աճ էին կանխատեսում՝ 84,6%-ի։
Բնակարանային և կոմունալ ծառայությունների արժեքը թանկացել է 84,7%-ով, տրանսպորտի ծառայությունները՝ 117,7%-ով, էներգակիրները թանկացել են 133%-ով։ Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 93.1%-ով։
Սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ սպառողական գների աճը կազմել է 3,1 տոկոս։ Օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 1,5%։
Երկուշաբթի օրը լիրան մեկ ԱՄՆ դոլարի դիմաց նվազել է մինչև 18,562-ի՝ նախորդ առևտրային նստաշրջանի 18,502-ի համեմատ։ Թուրքիայի BIST 100 ֆոնդային ինդեքսը տարեսկզբից աճում է 2,1%-ով, ընդ որում, ընթացիկ տարվա սկզբից այն աճել է գրեթե 75%-ով:
Միևնույն ժամանակ, սեպտեմբերին հանրապետությունում արտադրողների գների աճի տեմպերը (PPI ինդեքս) տարեկան կտրվածքով հասել են մինչև 151,5%-ի` մեկ ամիս առաջվա 143,75%-ի համեմատ։ Սա ռեկորդային աճ է 1983 թվականին հաշվարկները վարելու սկզբից ի վեր։
Գործակալությունը հավելում է, որ սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ ցուցանիշն աճել է 4,8%-ով՝ օգոստոսի 2,4% աճից հետո։
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...
10:25 16.06.2025
Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ ԹրամփԻսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...
10:11 16.06.2025
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայումՀունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Daf» մակնիշի բեռնատարը (բեռնված […] ...
10:00 16.06.2025
Այրվել է ավտոմեքենաՀունիսի 15-ին, ժամը 21:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 22:32-ին: Այրվել է ավտոմեքենան։ ...
09:42 16.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...
09:25 16.06.2025
Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառովԹեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...