Ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա Իրանի ու իրաքյան քրդերի միջև լայնածավալ զինված բախումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+15.09 oC

Ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա Իրանի ու իրաքյան քրդերի միջև լայնածավալ զինված բախումները

21:24 04.10.2022

Շարունակում է աճել լարվածությունը Իրանի ու Իրաքի միջև: Արդեն մի քանի օր է, ինչ Իրանի ԶՈՒ-ը ռազմական գործողություն է իրականացնում Իրաքում տեղաբաշխված քրդական զորամիավորումների դեմ: Բազմաթիվ զոհեր կան: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել՝ թե ինչի հետ է այս ամենը կապված ու ովքեր են հրահրողները:

«Իրանը չի թաքցնում և հաստատում է տեղեկություններն այն մասին, որ օգտագործելով «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր, հրետանի և հրթիռներ՝ հարվածներ է հասցնում Իրաքի քրդական բնակավայրերում տեղաբաշխված քրդական ստորաբաժանումների ուղղությամբ: Պատճառն այն է, որ Թեհրանում վստահ են, որ քրդական անջատողական կազմակերպություններն ուղղակի առնչություն ունեն վերջին շրջանում Իրանում ազգամիջյան անկարգություններ, բախումներ հրահրելու փորձերի հետ: Հիշեցնեմ, որ այդ անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ Թեհրանի ոստիկանության բաժանմունքում մահացավ 22-ամյա Մահսա Ամինին, որին բերել էին ոստիկանություն Իրանում ընդունված դրեսկոդը խախտելու համար՝ գլխաշորը ճիշտ չէր կրել: Եվ այդ ամենից հետո զանգվածային բողոքի ալիքներ՝ ողջ իրանով մեկ,  բախումներ ոստիկանների հետ, որի հետևանքով, ըստ որոշ տեղեկությունների, արդեն 133 մարդ է զոհվել: Ըստ էության՝ որոշ ուժեր փորձում են ազգամիջյան կոնֆլիկտ հրահրել: Պատճառն այն է, որ այդ մահացած օրիորդն ազգությամբ քուրդ էր, քրդական, թուրքալեզու կազմակերպություններ փորձում են  հայրենակիցներին ոտքի կանգնեցնել՝ այսպես ազգամիջյան բախումների փորձեր ձեռնարկելով:

Իրանում հաստատում են, որ օգտագործել են հրետանի և այլ լուրջ տեխնիկա քրդական ստորաբաժանումների դեմ՝ մասնավորապես Իրանի ցամաքային ուժերի հրամանատար Մուհամադ Փառքուրը հայտարարել էր, որ 70 հրթիռ է արձակվել քրդական ստորաբաժանումների ուղղությամբ և մի քանի տասնյակ անօդաչու «Կամիկաձե» դրոններ, որոնց միջոցով հաջողվել է խոցել ավելի քան 40 թիրախ: Կան բազմաթիվ զոհեր, տեղեկություններ կան, որ անգամ հրթիռով հարված է հասցվել իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում գտնվող մի քանի թիրախների, և որոշ տեղեկություններով՝ նույնպես զոհեր կան: Իսկ քրդական մի շարք կազմակերպություններ էլ փորձում են երկխոսության համար հիմքեր փնտրել»,- նշեց Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

Դսեղ տանող ավտոճանապարհի կամուրջը հիմնանորգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

23:30 02.05.2025

Դսեղ տանող ավտոճանապարհի կամուրջը հիմնանորգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հիմնանորոգվել է Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջը: Կառավարությունը հատկացրել է 105 մլն դրամ։ «Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7,5 կմ հատվածում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 295 […] ...

BACK_TO_TOP