19:45 05.10.2022
Սեպտեմբերին ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների հետևանքները դեռ վերացված չեն: Ադրբեջանական զինուժը չի հեռացել սահմաններից: Այս ընթացքում դարձյալ քարտեզների մասին խոսք գնաց: Այս ամենին վերաբերող հարցերի շրջանակը հեռուսատամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում քննարկել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ՝ նախ անդրադառնալով սեպտեմբերի 13-14 -ի ադրբեջանական հարձակումներից հետո ստեղծված իրավիճակին, որի նախադրյալները դեռևս 2021-ի մայիսին էին ստեղծվել:
«Քարտեզներում տարբերությունն այն է եղել, որ Ադրբեջանն ավելի շատ է ներխուժել ՀՀ սուվերեն տարածք: Նույնիսկ եթե նայեք այն քարտեզներին, որ իրենք վավերացրել էին 1969-70-թթ.-ին, որոնք խորհրդային քարտեզներն էին, որոնցով անկախացան թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը, այդ սահմանների քարտեզներով էր, դրանից անցնելով ներս, ներխուժեցին, ավելի խորը մտան Հայաստանի տարածք՝ այս անգամ Ջերմուկով: Իրենց ստորագրած, վավերացրած 1969-70-թթ. քարտեզները մեր ՊՆ-ն ունի, բայց իրենք կեղծում են այդ քարտեզները: Ես փաստն ունեմ, նկարն ունեմ այդ քարտեզի, և հիմա դրա վրա ուրիշ գիծ են գծել՝ մոռանալով իրենց ստորագրածն ու վավերացրածը, ասում են՝ սա է մեր սահմանը: Հիմա էլ օրեցօր ավելացնում են այդ գիծը, մեծացնում են ու ասում, որ սա է մեր սահմանը, և մենք դրա տերն ենք: Ճշգրտման հիմքը չկա, մինչև որևէ պաշտոնական կառավարություններ չվավերացնեն այդ քարտեզը: Այս քարտեզը Ադրբեջանի ներկայացրած քարտեզն է՝ իբր թե 1918-20թթ.-ի Ադրբեջանի քարտեզը, որը Ադրբեջանը ներկայացրել է որպես ամբողջական Ադրբեջան:
Այս կարմիր մասը, որ տեսնում եք, ամբողջ Հայաստանն է՝ Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքի և Տավուշի կեսը ամբողջովին նրանք ասում են, որ դա մեր Ադրբեջանի հատվածն է: Իրենք գծել են քարտեզը, իրենք էլ ներկայացնում են այս թղթի կտորը, բայց այդ քարտեզի արժեքը թղթի արժեք էլ չունի նույնիսկ, որովհետև ոչ ոք պաշտոնապես չի գծել, չի ընդունել այս քարտեզը: Եթե իրենք սա են ասում, ես էլ ուրիշ ասելիք ունեմ. մենք 1920թ.-ին Սևրի բանակցությունների ժամանակ իրենց ներկայացրեցինք այս քարտեզը, որը Հայաստանի արևելյան և հյուսիսային սահմանների քարտեզն է:
Տեսեք, այս կարմիր գիծը, առաջարկված Հայաստանի սահմանն է, որը ներառում է ամբողջովին Արցախը, Քաշաթաղը, Քարվաճառը, Սյունիքը, Արևելյան Սյունիքը և այլն՝ ընդհուպ մինչև Քուռ գետը: Այդ ամբողջը հաշվում են որպես Հայաստանի տարածք: Եթե իրենք ցույց են տալիս իրենց գծած քարտեզը, սա մեր գծածը չէ, այլ Սևրի դաշնագրին ներկայացրած քարտեզն է, մենք էլ պիտի նման մի բան պնդենք, կա նույնիսկ ամերիկյան հրատարակչություն՝ 1921 թ.-ի, որը վերցված է Քրամփ գիտական ատլասից և տպագրվել է Չիկագոյում:
Այստեղ վիլսոնյան տարածքից բացի, Հայաստանն ամբողջովին տրված է Վիլսոնի գծած սահմանով, և հետո գալիս է դեպի արևելք, հասնում մինչև Հագարի գետը՝ ամբողջը ներկայացված է որպես Հայաստանի տարածքը: Սա պաշտոնական ամերիկյան քարտեզն է, մենք էլ կարող ենք ներկայացնել այս քարտեզները»,- ասաց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը:
Քարտեզագետի՝ թեմայի շուրջ ներկայացրած ուշագրավ մանրամասները ամբողջական հարցազրույցում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...