08:17 07.10.2022
Ռուսաստանի վաստակավոր իրավաբան Իվան Սոլովյովը խոսել է մեսենջերների օգտագործմամբ խարդախության նոր սխեմայի մասին։ Известия պարբերականի փոխանցմամբ՝ մասնագետը պարզաբանել է, որ հեռախոսային խաբեբաները զանգահարում են Viber-ով կամ WhatsApp-ով՝ ներկայանալով որպես քննիչներ և փորձելով անձնական տվյալներ կորզել։
Խաբեբաներն իրենց զոհերին վախեցնում են «փաստաթղթերի կեղծման» և նույն ազգանվան տակ նրանց դրամական միջոցները հափշտակելու փորձի մասին հայտնելով։
«Միանգամայն հասկանալի է, որ մարդուն հետաքրքրում է, թե ինչ անվանակից է կեղծ լիազորագրի միջոցով փորձում ոտնձգություն կատարել իր դրամական միջոցների վրա՝ միաժամանակ ներկայանալով որպես իր ազգական», – բացատրել է Սոլովյովը։
Խարդախության սխեմայի հաջորդ փուլում չարագործը հայտնում է, որ կասկածյալը կեղծել և քաղաքացու անունից բանկին է ներկայացրել կանխիկ գումար հանելու և վարկեր ձևակերպելու լիազորագիր։ Իրավաբանը նշել է, որ դրանից հետո խաբեբաները հայտնում են, որ հարկավոր է ստուգել տուժողի անձնական տվյալները և համեմատել դրանք հանցագործի ներկայացրած տվյալների հետ։ Այսպիսով, չարագործները փորձում են պարզել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ հատկապես վախեցածներին նույնիսկ առաջարկում են գումար փոխանցել «ապահով հաշվեհամարի»։
Արդյունքում տուժողը զրկվում է գումարից։ Այս առնչությամբ փաստաբանը հորդորել է հիշել, որ իրավապահները երբեք քաղաքացիներին չեն զանգում՝ անձնական տվյալները ճշտելու համար և հետաքննությանը մասնակցելու առաջարկով։
ՌԴ Կետնտրոնական բանկից օրեր առաջ հայտնել էին, որ հեռախոսային խաբեբաները սկսել են գումար հափշտակելու նոր սխեմա օգտագործել։ Նրանք զոհին խնդրում են օգնել իրենց ԿԲ-ի աշխատակիցների իբրև անօրինական գործողությունների «հետաքննության» հարցում, ընդ որում՝ արգելվում էր այս մասին հայտնել հարազատներին։
Սոլովյովն ավելի վաղ հայտնել էր, որ խաբեբայի զանգից հետ հարկավոր է դիմել բանկ և ոստիկանություն։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...