ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրվել Կարեն Անդրեասյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC

ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրվել Կարեն Անդրեասյանը

14:45 06.10.2022

Ինձ համար մեծ պատիվ է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվելը. իր ելույթում նշել է ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը: Նա ընդգծել է, որ դրական քվեարկության դեպքում մեծ ուրախությամբ է ստանձնելու այդ պաշտոնը:

Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ. օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամի ընտրության հարցն է:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած տեղի համար թեկնածու է առաջադրել Կարեն Անդրեասյանին:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու մասնագիտական անցած ուղին ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Կարեն Անդեասյանի խոսքով՝ մարդիկ ձանձրացել եւ հոգնել են 30 տարի լսել, որ շուտով դատարանները չեն լինելու այնպիսին, ինչպիսին եղել են տասնամյակներ շարունակ: «Հոգնել են նաեւ իմ խոսքերից, որովհետեւ ես այս մասին խոսում եմ գրեթե 20 տարի: Չեմ ասում, որ քիչ բան է արվել, որպեսզի մենք ունենանք մեր երազանքի դատարանները, բայց, ցավոք, նաեւ ներկայիս քաղաքական իշխանությունը բազմաթիվ անգամներ պնդել է, որ այդ արդյունքները, որոնք արվել են դատական համակարգում, բավարար չեն: Ես փորձել եմ նպաստել դատական համակարգի, դատարանների լավը լինելուն՝ որպես դասախոս, որպես փաստաբան, որպես Մարդու իրավունքների պաշտպան, որպես գործարար, որպես ՀԿ ներկայացուցիչ, որպես միջազգային կազմակերպության ներկայացուցիչ եւ վերջում՝ որպես նախարար»,-ընդգծել է թեկնածուն:

Նա տեղեկացրել է, որ բոլոր այդ փորձերն ունեցել են մասնակի հաջողություն, մեծամասամբ նաեւ ձախողումներ: Թեկնածուն խոստացել է, որ վստահության քվեի դեպքում կլինի ԲԴԽ այն անդամներից մեկը, որը կգործի արդար, իսկ դա, ըստ նրա, բավական է ավելի շատ բան անելու համակարգի համար, քան բոլոր թվարկված պաշտոններում ու հանգամանքներում: «Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, եւ սա հնարավորություն է, ի վերջո, իմ երազանքին իսկապես մոտենալու»,- իր ելույթը եզրափակել է ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը:

Թեկնածուն պատասխանել է նաեւ պատգամավորների հարցադրումներին:

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը թեկնածուից մեկնաբանություն է խնդրել մամուլում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, ըստ որոնց, Կարեն Անդրեասյանը չի կարող լինել ԲԴԽ անդամ՝ մասնավոր ընկերության սեփականատեր լինելու պատճառով:

Թեկնածուն, դիմելով լրագրողներին, խնդրել է, որ ինչ-որ հրապարակում կատարելուց առաջ գոնե ճշտեն այն ինֆորմացիան, որը բաց է, ապա ավելացրել է, որ երբեք չի եղել այն իրավաբանական ընկերության բաժնետերը, որի մասին մամուլում գրված է: Նա ավելացրել է, որ այդ ընկերությունում իր կինն ունի բաժնեմաս, ինչը խոչընդոտ չէ իր՝ ԲԴԽ անդամի թեկնածու լինելու համար:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը թեկնածուից հետաքրքրվել է այն առաջնային ծրագրերով, որոնք կյանքի են կոչվելու անմիջապես: Կարեն Անդրեասյանը, պատասխանելով հարցին, նշել է, որ ԲԴԽ անդամը միայն մի անելիք ունի՝ քվեարկել արդար: Անդրադառնալով համակարգին՝ նա նշել է, որ կան հսկայածավալ ասելիքներ ու անելիքներ՝ դատարանների գերծանրաբեռնվածությունից մինչեւ դատավորների խմբավորումներ, որոնք փորձում են պահպանել յուրային եւ ոչ յուրային տրամաբանությունը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը թեկնածուից հետաքրքրվել է, թե ԲԴԽ անդամ դառնալու դեպքում արդյո՞ք չեն տուժի այն նպատակներն ու անելիքները, որոնք ուներ Արդարադատության նախարարը, ապա ավելացրել՝ դրանով արդարադատության համակարգն ավելի շատ շահելո՞ւ է, թե՞ տուժելու:

Կարեն Անդրեասյանն անկեղծացել է, որ ԲԴԽ անդամի թեկնածու դառնալու առաջարկը ստանալուց հետո ինքը եւս ունեցել է այդ ներքին պայքարը: Նա ընգդծել է, որ մեծ է եղել գայթակղությունը՝ ընտրե՞լ շարունակել այն բազմաթիվ ծրագրերը, որոնք մեկը մյուսից կարեւոր են լինելու ամբողջ արդարադատության համակարգի համար, թե՞ գնալ ԲԴԽ ու կենտրոնանալ հատկապես դատարանների վրա: Թեկնածուն կրկնել է, որ երբեմն մեկ արդար քվեով կարող է ավելի շատ բան փոխվել ամբողջ արդարադատական համակարգում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

20:08 24.06.2025

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Սա քննարկման թեմա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը: «Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված […] ...

SHANTNEWS

20:00 24.06.2025

SHANTNEWS

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

19:50 24.06.2025

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

19:40 24.06.2025

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

Այս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...

Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասին

19:30 24.06.2025

Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասին

Աշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...

Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-ից

19:22 24.06.2025

Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև Միացյալ Նահանգներից։ «Չինաստանը այժմ կարող է շարունակել նավթ գնել Իրանից։ Հուսանք, որ նրանք այն մեծ քանակությամբ կգնեն նաև ԱՄՆ-ից», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...

BACK_TO_TOP