15:13 06.10.2022
Լոռու մարզի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն իրականացնելու շրջանակում, ուսումնասիրություններ են կատարվել մարզի 28 բժշկական հաստատություններում՝ բնակչության ռիսկային խմբերում իրականացված զանգվածային սքրինգների վերաբերյալ պետության կողմից բժշկական հիմնարկներին հատկացված գումարների տնօրինման օրինաչափությունը պարզելու համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ուսումնասիրությունների արդյունքում, երեք բժշկական հաստատություններում՝ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ–ում, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում, «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում, հայտնաբերվել են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ: Հատկացված պետական միջոցների, դրանց ծախսման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ–ում 63 շահառուներ չեն անցել անհրաժեշտ հետազոտություններ, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում ՝ 36, «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում՝ 22 շահառուներ, սակայն այդ անձանց անվամբ պետության կողմից նշված կենտրոնին փոխանցվել են գումարներ։ Մասնավորապես, ի հայտ են եկել պաշտոնատար անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, խաբեությամբ պետությունից գումարներ հափշտակելու և պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ կատարելու մասին վկայող տվյալներ:
Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի և Սպիտակի քննչական բաժիններում ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է երեք քրեական վարույթ։
Վերադաս դատախազի որոշմամբ՝ քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին: Նախաքննությունը շարունակվում է:
19:50 24.06.2025
Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետԻսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...
19:40 24.06.2025
ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. TimesԱյս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...
19:30 24.06.2025
Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասինԱշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...
19:14 24.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստըՀունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Քննարկվել են՝ – նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, – բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը, – էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման, – ինչպես նաև թեթև արդյունաբերության […] ...
19:06 24.06.2025
«Փյունիկի» մրցակիցը Կանանց ՉԼ–ումԵրևանի «Փյունիկի» կանանց թիմն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի բուլղարական NSA Sofia թիմի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Փյունիկի» կանանց թիմի եվրագավաթային մրցակցի անունը հայտնի է դարձել շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում: «Փյունիկն» ընդգրկվել է 3-րդ խմբում և իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին: ...
19:00 24.06.2025
Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման […] ...