Մխիթարյանի նախկին ակումբը պարտվեց. ԵԼ-ի մյուս արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC

Մխիթարյանի նախկին ակումբը պարտվեց. ԵԼ-ի մյուս արդյունքները

14:42 07.10.2022

Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»: Աչքի ընկան Էդի Նկետիան, Ռոբ Հոլդինգը և  Ֆաբիո Վիեյրան:

Լոնդոնցիները 6 միավորով գլխավորում են A խմբի մրցաշարային աղյուսակը, «Բուդյո-Գլիմտը» և հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենն» ունեն 4-ական միավոր, իսկ շվեյցարական «Ցյուրիխը» միավոր չունի:

B խմբում ֆրանսիական «Ռենը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին», իսկ թուրքական «Ֆեներբախչեն» տանը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Կիպրոսի «Լարնակայի» դարպասը:

C խմբում ընդգրկված իտալական «Ռոման» սեփական խաղադաշտում 1-2 հաշվով պարտվեց իսպանական «Բետիսին», որը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Բուլղարական «Լուդոգորեցն» ունի 4 միավոր, «Ռոման»՝ 3, իսկ ֆիննական ՀԻԿ-ը՝ 1:

D խմբում պորտուգալական «Բրագան» սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջեց բելգիական «Ռոյալ Յունիոնին»:

E խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» Կիպրոսում 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Օմոնիայի» նկատմամբ: E խմբի մյուս խաղում իսպանական «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց մոլդովական «Շերիֆին» և 9 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: «Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով 2-րդն է, «Շերիֆն» ունի 3 միավոր, իսկ խմբի հետնապահ «Օմոնիան» կրեց երրորդ պարտությունը:

F խմբում դանիական «Միտյուլանդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2-2 ավարտեց հանդիպումը նիդերլանդական  «Ֆեյենորդի» հետ:

G խմբում գերմանական «Ֆրայբուրգը» տանը հաղթեց ֆրանսիական «Նանտին»՝  2-0 հաշվով:

H խմբում «Մոնակոն» 3-1 հաշվով տնային հաղթանակ տարավ թուրքական «Տրաբզոնսպորի» նկատմամբ:

«Մոնակոն» ունի 6 միավոր և հունգարական «Ֆերենցվարոշի» հետ գլխավորում է H խումբը: «Տրաբզոնսպորը» և սերբական «Ցրվենա Զվեզդան» հավաքել են 3-ական միավոր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP