Ի՞նչ կազմ ու լիազորություն է ունենալու հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվող ԵՄ դիտորդական առաքելությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Ի՞նչ կազմ ու լիազորություն է ունենալու հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվող ԵՄ դիտորդական առաքելությունը

23:59 11.10.2022

Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում: Սա արդեն վերջնակա՞ն որոշումն է, թե ևս ինչ-որ գործընթացներ պետք է իրականացվեն. «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:

«Որոշումը պետք է հավանության արժանանա Եվրամիության անդամ բոլոր պետությունների կողմից, և ինչպես այսօր հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նաև անհրաժեշտություն կա, որ լիարժեք աջակցություն լինի Եվրախորհրդարանի կողմից:

Հիշեցնեմ՝ քաղաքացիական առաքելություն տեղաբաշխելու վերաբերյալ որոշումը կայացվել էր անցյալ շաբաթ՝ Պրահայում, և այդ բանակցություններին մասնակցել էին Հայաստանը, Ադրբեջանը, Ֆրանսիան, և Եվրախորհրդի նախագահը:

Տեղեկություն կա այն մասին, որ Եվրամիությունն ի սկզբանե առաջարկում էր տեղաբաշխել դիտորդներին՝ առաքելության ներկայացուցիչներին, ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանի և Ադրբեջանի հենց սահմանին, այսինքն՝ հավանաբար, դիրքերի միջև ընկած հատվածում: Ադրբեջանը մերժել է այս առաջարկը:

Նաև տեղեկություն կա, որ Ֆրանսիան և Եվրամիությունն ի սկզբանե առաջարկում էին, որ առաքելությունը լիներ ոչ թե քաղաքացիական, այլ զինվորական, և դա անուղղակիորեն հաստատել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու Ժոզեպ Բորելը, ով Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում բառացիորեն հետևյալն էր ասել.
«Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ, ի՞նչ է՝ ուզում եք, որ ես Եվրամիության զորքերն ուղարկեմ՝ առանց երկու կողմերի համաձայնությա՞ն»:

Այսինքն՝ պարզ է, որ Ադրբեջանն այստեղ նույնպես դեմ է արտահայտվել՝ հայտարարելով, որ եթե առաքելությունը լինի ոչ թե զինվորական, այլ՝ քաղաքացիական, եթե այն տեղաբաշխվի ոչ թե սահմանին, այլ Հայաստանում, Ադրբեջանը դեմ չի լինի, և պատրաստ կլինի համագործակցել առաքելության հետ, բայց միայն այն չափով, որը նպատակահարմար կհամարի:

Նշեմ, որ Եվրամիությունը նման փորձ, նման առաքելությունների փորձ ունի տասնամյակներ շարունակ, Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում և Աֆրիկայի հյուսիսում, մեզ ավելի հայտնի փորձը՝ Վրաստանի և Աբխազիայի՝ Օսիայի միջև սահմանին այդ առաքելությունն է, որը Եվրամիության ներկայացուցիչներն իրականացնում են 2008-ից մինչ օրս:

Հավանաբար, արդեն հաշված օրեր հետո կիմանանք, թե կոնկրետ ինչ լիազորություններ և իրավասություններ կունենա այս առաքելությունը, ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, որ այս հարցի վերաբերյալ աշխատանքային քննարկումները դեռ շարունակվում են, առայժմ հայտնի չէ, թե որ երկրների ներկայացուցիչները կլինեն ներգրավված, և նաև պետք է պարզվի, թե սահմանի որ հատվածներում նրանք պետք է աշխատեն՝ կոնկրետ լոկացիան դիրքերի, թեև պարզ է, որ նրանք շարժվելու են, այսինքն՝ շաբաթվա տարբեր օրերին, սահմանի տարբեր հատվածում են լինում, և կապված նրանից, թե որտեղ է լարված իրավիճակը:

Հավանաբար, այդ աշխատանքային քննարկումներն այսօր անց են կացվել Երևանում նաև Ֆրանսիայից եկած բարձրաստիճան պատվիրակության անդամների հետ, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Իզաբել Դյումոնն էր Երևանում, և հայտնի չէ, թե արդյո՞ք տիկին Դյումոնը նաև կմեկնի Բաքու նույն հարցի վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար, բայց, հավանաբար, նաև հենց այդ նույն  հարցն է քննարկել Ժոզեպ Բորելը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ունեցած իր հեռախոսազրույցի ընթացքում:

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ այդ առաքելությունը բաղկացած է լինելու ընդամենը 40 հոգուց: Այսինքն՝ բավական համեստ կազմ է ունենալու, որը հազիվ թե բավարարի՝ այսպես, լիարժեք առաքելություն իրականացնելուն»,- ասաց Արտյոմ Երկանյանը՝ անդրադառնալով նաև հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանի հաջորդ հարցին, թե ինչպե՞ս են առաքելության գաղափարին վերաբերվում Մինսկի խմբի մյուս համանախագահ պետությունները:

Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

BACK_TO_TOP