13:15 02.03.2018
«Իշխանությունը պարբերաբար բռնություներ և ապօրինի գործողություններ է կատարել Սեֆիլյանի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ. այրել են նրանց գույքը, ծեծել են, սպառնացել: Երեկ հրապարակվեց 2013 թվականից մինչև 2018-ը «Հիմնադիր խորհրդարանի» և աջակիցների նկատմամբ իրականացված 110 հանցագործության ցանկը: Որևէ մեկի մասով քրեական գործի չի հարուցվել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանն այսօրվա դատական նիստի ժամանակ:
Սեֆիլյանի նկատմամբ բռնությունների գագաթնակետը 2015թ. Բերձորի դեպքն էր, որն իրականացվեց իշխանության կողմից, և դա պլանավորված էր: 2015 թվականի հունվարի 30-ի երեկոյան նրան զանգահարում է Վիտալի Բալասանյանը և բաց տեքստով ասում, որ երթ չանեն, այլապես «շատ վատ է լինելու»:
Վ. Բ. – Լսի՛ր, էդ բանը մի՛ արեք, էլի:
ժ. Ս. – Լավ էլի:
Վ. Բ. – Քեզ, լսի՛ր, բան եմ ասում, վերջապես 1000 տարվա ընկերներ ենք, չէ՞: Հազար անգամ հաշվարկ եմ արել, ո՛չ քեզ է օգուտ բերելու, ո՛չ մեզ, ո՛չ մեկին: Անիմաստ եկեք էդ բանը չանենք, ես անկեղծ եմ ասում՝ պետք չի ո՛չ քեզ, ո՛չ ինձ:
Ժ. Ս – Ի՞նչ ենք անում, ի՞նչ կա երթի մեջ:
Վ. Բ. – Ես քեզ խնդրում եմ, մի՛ արեք, եթե չես կատարում իմ խնդրանքը, ուրեմն ես պիտի գամ վաղը, էնտեղ կանգնեմ Ղարաբաղի հատվածը:
Ժ. Ս – Վիտո ջան, ոչ մի վատ բան չի լինելու:
Վ. Բ. – Ես պիտի ստիպված լինեմ գամ էնտեղ, արի մեխանիկորեն պրոբլեմներ չստեղծենք, հետո հերոսաբար հաղթահարենք, դու ինձ լսի, ես ինֆորմացիան 100 տոկոս տիրապետում եմ:
Ժ. Ս. – Երկիրը կուլ են տալիս, 42 հազարն են կուլ տալիս, դրա դեմն ենք առնում: Էս մի քանի … չեմ ուզում ուրիշ բաներ ասել: Մեզ լսում են:
Վ. Բ. – Ինձ իզուր տեղը քարշ մի՛ տուր, բեր Զաբուխ: Մեր հարաբերությունները կփչանան:
Վիտալի Բալասանյանն արդեն նախորդ օրը գիտեր, թե որտեղ պիտի դիմավորեին և որտեղ ծեծեին Ժիրայր Սեֆիլյանին ու նրա աջակիցներին»,- ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...