22:03 13.10.2022
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին:
«Մենք մտահոգված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումների առնչությամբ», – ասել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների մոնիթորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա)։
Համազեկուցողները հույս են հայտնել, որ Ադրբեջանի զինվորական դատախազության հետաքննությունը հանրային և թափանցիկ կլինի, նաև շեշտել են այն փաստը, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքը։
«Մինչ երկու կողմերը միմյանց մեղադրում են բախումները վերսկսելու համար, Ադրբեջանի զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը՝ համաձայն ԵԽ կանոնադրության։ Հետևաբար, մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անմիջապես հեռացնել ուժերը Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց հսկողության տակ պահվող ռազմագերիներին։ Հակամարտությանն արդար և տևական լուծում կտան միայն դիվանագիտական միջոցները, ինչն օգուտ կբերի երկու պետությունների բնակչությանը», – հավելել են համազեկուցողները։
23:43 30.04.2025
Փարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստիԱպրիլի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր M3 ավտոճանապարհին՝ Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով այն ընկել է և ամբողջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բեռնատարի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Մինչ գազի աշխատակիցները վթարն էին վերականգնում, պարեկները՝ գումարտակի հրամանատար […] ...
23:34 30.04.2025
«Ռեալը» պատրաստվում է թոփ տրանսֆերիՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշում է կայացրել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կենտրոնանալ «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբայի ձեռքբերման վրա։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Հենց Սալիբան է համարվում ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախը առաջիկա ամռանը։ 24-ամյա խաղացողը «Արսենալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 46 հանդիպման բոլոր մրցաշարերում և դարձել 2 […] ...
23:23 30.04.2025
ՃՏՊ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներԱպրիլի 30-ին, ժամը 18:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Kia», «Porsche», «Kia» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների […] ...
23:12 30.04.2025
Ժամերի ընթացքում կարող է պատերազմ սկսվել Պակիստանի և Հնդկաստանի միջև․ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումըԵրկու միջուկային գերտերությունների միջև աճող ուժային առճակատումը սպառնում է ողջ մոլորակի կայունությանը: Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը հայտարարել է, որ կան հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Հնդկաստանի զինուժը անցնելու է լայնածավալ հարձակման ու պատերազմն անխուսափելի է: Նրա խոսքերով, Պակիստանը պատրաստ է արժանի հակահարված տալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:55 30.04.2025
«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով […] ...
22:42 30.04.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառինԱպրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...