19:58 15.10.2022
ԵՄ դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, երեկ էլ հայտնի դարձավ, որ դիտորդների նախնական թիմը ժամանել է Երևան` նախապատրաստելու այս ամիս սպասվող Եվրամիության բուն դիտորդների այցը Հայաստան։ Ո՞րն է ի վերջո լինելու այս առաքելության գործառույթները և ի՞նչ կարող է սա տալ Հայաստանին: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ:
«Այս առաքելությունը առաջին հերթին Եվրամիության և հավաքական Արևմուտքի ներկայությունն է մեր տարածաշրջանում՝ ֆիզիկական իմաստով, որովհետև մենք տեսնում ենք, որ Մինսկի խմբի փաստացի չգործելուց հետո Բրյուսելում հանդիպումներ լինում էին, նույնիսկ վերջում, այս ամիսներին, հանդիպումներ եղան ԱՄՆ-ում, այնուամենայնիվ, ֆիզիկական իմաստով Հայաստանում և տարածաշրջանում ընդհանրապես, Հարավային Կովկասը վերցնենք` նկատի ունեմ գտնվում են միայն ռուսական խաղաղապահ ուժեր և ռուսական ռազմական կոնտինգենտ, և այս քաղաքական նախաձեռնությունը որոշակի առումով նաև հավասարակշռում է այս բալանսը մեր ամբողջ տարածաշրջանում, ոչ միայն Հայաստանում: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը դեմ էր արտահայտվում, և զարմանալի չէ, որ Արևմուտքը կարողացավ կոտրել այդ դիմադրությունը և ստիպված եղավ Ադրբեջանը համաձայնել, որպեսզի չխոչընդոտի այդ դիտորդական առաքելության գործունեությանը:
Մյուս կողմից էլ այդ առաքելությունը հնարավորություն է տալու հենց տեղից տեղեկատվություն ստանալու Եվրոպայի, ԱՄՆ-ի համար, ինչը բավականին խnդրահարույց էր մինչ այս, թեև շատ են խոսում այն մասին, որ հզոր տեխնոլոգիական միջոցներով իրավիճակի նկատմամբ վերահսկողություն և հետախուզական տվյալներ ունեն կարևոր կենտրոնները, այնուամենայնիվ, ֆիզիկական ներկայությունն ավելի մանրամասն և ժամանակային առումով ավելի հապճեպ տեղեկություն տրամադրելու հնարավորություն է, ինչը հնարավորություն այլևս չի տա կողմերին մանիպուլիացիաների դիմելու, միմյանց մեղադրելու տարբեր սադրանքների մեջ` խոսքը ոչ միայն ռազմական սադրանքների մասին է, այլև, ընդհանրապես, սահմանային միջադեպերի»,- ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Քաղաքագետն անդրադարձավ նաև Հայաստանի շուրջ այլ զարգացումներին, Մակրոնի հայտարարությանը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած գործելաոճին և առաջիկայում կանխատեսվող քաղաքական այլ իրադարձություններին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...
23:30 02.05.2025
Դսեղ տանող ավտոճանապարհի կամուրջը հիմնանորգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հիմնանորոգվել է Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջը: Կառավարությունը հատկացրել է 105 մլն դրամ։ «Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7,5 կմ հատվածում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 295 […] ...