Վրաստանի մշակույթի նախարարի կարգադրությամբ՝ Թբիլիսիի «Վանքի դպրոց» կրթօջախի տարածքում կանցկացվեն մանրազնին պեղումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Վրաստանի մշակույթի նախարարի կարգադրությամբ՝ Թբիլիսիի «Վանքի դպրոց» կրթօջախի տարածքում կանցկացվեն մանրազնին պեղումներ

17:54 17.10.2022

Պատմական հայտնի աղբյուրների համաձայն՝ Թբիլիսիի ներկայիս թիվ 104 դպրոցի տարածքում (նախկին՝ Գարեթուբանի, այժմ՝ Աթոնելի փողոց, Քուռ գետի աջափնյակ) 1430-1938 թթ. գործել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, որը կոչվել է նաև «Վանքի Մայր Տաճար» կամ «Հարանց վանք»: Եռագմբեթ վանական հսկայական համալիրն իր մեջ ներառել է վանահոր երկհարկանի շենքը, կրթական ու մշակութային կենտրոններ, բնակելի սենյակներ: Բակում հուղարկավորվել են նաեւ ժամանակի մեծերը:

Խորհրդային շրջանում իրականացվող «կարմիր տեռորի» տարիներին, 30-ական թվականների Թբիլիսիում, ի թիվս մյուս՝ վրացական, հայկական, կաթողիկե եկեղեցիների, ոչնչացվել է նաեւ այս Վանքի համալիրը: Այսօր վանական համալիրի տարածքում պահպանվել է զանգակատան եւ երկհարկանի առաջնորդարանի մի մասը, որը բնակելի շենքի մի հատվածն է կազմում։ Վանքի տեղում կառուցված են թիվ 104 դպրոցը, Վրաստանի մշակույթի նախարարության շենքը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Վրաստան» թերթում տեղ գտած հրապարակումից, վերջերս, նախարարության շենքում ու բակում, որոնք հարակից են դպրոցին, տարվում են վերանորոգման աշխատանքներ: Հողային աշխատանքների ընթացքում բանվորները հայտնաբերել են բազալտե, առանց գրությունների, ինչպես նաև՝ հայերեն ու վրացերեն գրություններով մարմարե տապանաքարեր, մարդկային մասունքներ: Այդ մասին անմիջապես տեղեկացվել է Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանուն:

Հետամուտ լինելով կատարվածին՝ նախարարն իր մոտ է հրավիրել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին և «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանին: Հանդիպմանը որոշում է կայացվել մասունքները վերաթաղել Խոջիվանքի պանթեոնում:

Թեա Ծուլուկիանու նախաձեռնությամբ ու կարգադրությամբ՝ արդեն հաջորդ տարվա հունվարից տվյալ վայրից 20-50 մետր հեռավորության վրա գտնվող տարածքում կիրականացվեն նոր մանրազնին պեղումներ:

Թբիլիսիում գործող «Միասին» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Չիդիլյանը «Վրաստան»-ի հետ զրույցում ասել է.

«Մենք շնորհակալ ենք նախարար Թեա Ծուլուկիանուն սրտացավության և աշխատանքները շարունակելու կարգադրության համար: Կարծում եմ, այս տարածքում դեռ շատ մասունքներ ու տապանաքարեր կգտնվեն»:

Մինչև այս պահը հայտնաբերվել է 2 դամբարան, որտեղ ոսկորներ կան, քանի որ, փաստացի, «Վանքի» տարածքում գործել է նաև յուրահատուկ պանթեոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կոչ է անում Իրանին և Իսրայելին համաձայնության գալ

19:44 15.06.2025

Թրամփը կոչ է անում Իրանին և Իսրայելին համաձայնության գալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ոչ մի կապ չունի» Իսրայելի կողմից Իրանի վրա կիրակի երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետ։ «Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք կկնքեն, ինչպես ես […] ...

IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ը

19:21 15.06.2025

IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ը

Իրանի իշխանությունները որոշել են երկարաձգել բոլոր ներքին և միջազգային չվերթների չեղարկումը մինչև հունիսի 16-ի տեղական ժամանակով ժամը 02:00-ն: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Այս կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ հանրապետությունում ուղևորափոխադրումները կիրականացվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ «Մենք որևէ խնդիր չունենք ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, սննդի, վառելիքի և առաջին […] ...

Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվը

19:00 15.06.2025

Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվը

Իսրայելը երեք օրվա ընթացքում հարձակվել է Իրանի ավելի քան 720 ռազմական օբյեկտների վրա, կիրակի օրը հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական գործողությունների սկզբից ի վեր իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է զեկույցում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Առյուծի վերելքի գործողություն» անվամբ լայնածավալ գործողությունը, որի […] ...

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

18:35 15.06.2025

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

18:22 15.06.2025

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

18:06 15.06.2025

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

Իրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP