40՞, թե՞ 400 հոգուց է բաղկացած լինելու հայ-ադրբեջանական սահմանին տեղաբաշխվող Եվրամիության դիտորդական առաքելությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

40՞, թե՞ 400 հոգուց է բաղկացած լինելու հայ-ադրբեջանական սահմանին տեղաբաշխվող Եվրամիության դիտորդական առաքելությունը

22:19 17.10.2022

Այսօր Լյուքսեմբուրգում Եվրամիության 27 երկրների ներկայացուցիչները հաստատել են հայ-ադրբեջանական սահման քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու մասին որոշումը: Այդ մասին տեղեկություն է տարածել Եվրամիության խորհուրդը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանելով հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի այն հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ սա վերջնական որոշումն է, ու այն կսկսվի իրականացվել:

«Այո, հիշեցնեմ, որ այդ պայմանավորվածությունը՝ առաքելությունը տարածաշրջան ուղարկելու վերաբերյալ, ձեռք էր բերվել Պրահայում, և մասնակցել էին Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրամիության նախագահաները այդ որոշումը կայացնելու մեջ, և ինչպես հայտնել էին՝ առաքելությունը լինելու է քաղաքացիական, այլ ոչ թե՝ զինվորական, քանի որ Իլհամ Ալիևն էր հայտարարել, որ պատրաստ կլինի համագործակցել առաքելության հետ, միայն եթե այն լինի առաջինը՝ քաղաքացիական, և եթե այն տեղաբաշխվի ոչ թե հայ-ադրբեջանական հենց սահմանին, այլ սահմանի՝ հայկական կողմից:

Առաքելությունը ունենալու է երեք հիմնական լիազորություն՝ մոնիթորինգի,  իրավիճակի վերլուծության և զեկուցում՝ իրականության իրավիճակի մասին: Իսկ նպատակն է՝ նպաստել խաղաղության հաստատմանը, վստահության մթնոլորտի ձևավորմանը, և սահմանի դելիմիտացիային:

Թեև կարող ենք ասել, որ որոշումն արդեն կայացված է, Եվրախորհրդարանը հնարավոր է ևս անդրադառնա այս թեմային և իր աջակցությունը հայտնի, համենայն դեպս, Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անցած շաբաթ հայտարարել էր, որ Եվրախորհրդարանի աջակցությունը նույնպես  շատ կարևոր կլինի, և սպասում են վերջինիս արձագանքին ևս: Բայց, ըստ էության, այս որոշման իրականացումը սկսվել էր, թեև որոշումն այսօր է կայացվել: Հոկտեմբերի 14-ին Երևան էր ժամանել մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը, որը զբաղվում է այդ առաքելության այցի նախապատրաստական հարցերով: Վաղն արդեն այն ավարտելու է իր աշխատանքը և վերադառնալու է Բրյուսել զեկուցելու, բայց բավական մեծ աշխատանք է իրականացված, այդ պատվիրակները այցելել են հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ և տեղում ծանոթացել են իրավիճակին: Հավանաբար արդեն սկզբունքային որոշում կայացվել է, թե սահմանի որ կետերում են դիտորդական առաքելությունն իրականացնելու, թեև պարզ է, որ այս առաքելությունը լինելու է շարժական, և առաքելության անդամները տեղաշարժվելու են սահմանի մի կետից մյուս կետը: Պատվիրակները բազմաթիվ հայ պաշտոնյաների հետ են ունեցել հանդիպումներ, այսօր ևս այդ հանդիպումները շարունակվել են, և կարծում եմ, վաղն արդեն ավելի հստակ պատկեր կունենան պատվիրակները և կկարողանան ճիշտ զեկույց ներկայացնել»,- ասաց Արտյոմ Երկանյանը՝ անդրադառնալով դիտորդների կազմին ու քանակին:

Մանրամասները՝  ամբողջական զրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

BACK_TO_TOP