17:03 13.08.2018
Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ԱՄՆ-ում քրգործեր են հարուցված: Այս մասին տեղեկացնում է RT-ն:
«Հենց նա դադարի իբրև նախագահ պաշտոնավարել, նրան ոչ մի երկիր չի ընդունելու կամ ակնթարթորեն արտահանձնելու է ԱՄՆ-ին: Ամերիկայում նրան կարող են ձերբակալել, ինչպես Լազարենկոյին (Ուկրաինայի նախկին վարչապետը, որը դատապարտվել է ԱՄՆ-ում), որովհետև Հետաքննությունների դաշնային բյուրոյում նրա վերաբերյալ գործերի փաթեթ կա»,- ուկրաինական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Սաակաշվիլին:
Լրագրողի հստակեցնող հարցին՝ որտեղի՞ց է նրան հայտնի այդ ամենը, Սաակաշվիլին պատասխանել է, որ «զրուցել է մարդկանց հետ, ովքեր գիտեն այդ մասին».
«Դրանք գործեր են, որոնք կապված են նրա օֆշորային հաշիվների հետ», – հավելել է նա:
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...
22:40 03.08.2025
Եմենում միգրանտների լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԱվելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհետ կորել են Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող լաստանավի խորտակման հետևանքով, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով եմենական աղբյուրներին։ «Նավակը շաբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:00-ին, ուժեղ քամու հետևանքով խորտակվել է։ Կիրակի առավոտյան Շուկրա և Զինջիբար քաղաքների ափերի մոտ ավելի քան 20 […] ...
22:12 03.08.2025
Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համարԵրկու տղամարդ ոստիկանություն է տարվել այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ նրանք սնունդ են տապակում Սանկտ Պետերբուրգի Մարսի դաշտում գտնվող «Հավերժական կրակ» հուշահամալիրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայությունից։ Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, շաբաթ օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ անհայտ անձինք սնունդ են պատրաստում «Հավերժական կրակի» հուշահամալիրում: Տեղեկատվությունը հաստատվել է տեսախցիկների տեսագրությամբ: […] ...
21:44 03.08.2025
Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱԸմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիշե Մոսեսյանը կամային գեղեցիկ հաղթանակ է տարել և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մեր մարզիկը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովին 7:6 հաշվով: ...