15:36 20.10.2022
Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը պետական հեռուստաեթերից հայտարարել է, որ իրենք արդեն սկսել են Թուրքիայի հետ բանակցել Սինոպ քաղաքի մերձակայքում ատոմակայան կառուցելու հարցի շուրջ, փոխանցում է Ermenihaber-ը։
«Տեխնոլոգիական դաշինքների, ներդրումային քաղաքականության և Թուրքիայի էներգետիկ շուկայի ձևավորման հարցերում մոտեցումներ մշակելու համար մենք բանակցում ենք թուրք գործընկերների հետ»,- նշել է Լիխաչովը՝ շեշտելով, որ Սինոպը գրավիչ վայր է 4 էներգաբլոկով մեծ ատոմակայան կառուցելու համար։
Պետք է նշել, որ Թուրքիան Սինոպում ատոմակայան կառուցելու համար տարիներ առաջ պայմանագիր էր եկել Ճապոնիայի հետ, բայց Ճապոնիան ծախսերի աճի պատճառով 2019-ին դադարեցրել է շինարարությունը և հայտարարել, որ իր օրակարգում այլևս չկա այդ ատոմակայանի շինարարությունը շարունակելու հարցը։
Բայցևայնպես Սինոպի ատոմակայանը եթե կառուցվի, ապա այն կլինի Թուրքիայի 2-րդ ատոմակայանը։ Առաջինը կառուցվում է Թուրքիայի Մերսին նահանգում՝ Միջերկրական ծովի ափին։ Ըստ նախագծի՝ պիտի ունենա 4 էներգաբլոկ և ապահովի երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 10 տոկոսը։ Նախագծի արժեքը գնահատվում է շուրջ 22 մլրդ դոլար։ Այն կառուցվում է ռուսական ֆինանսավորմամբ։ Շինարարությունն իրականացնում է «Ռոսատոմը»։
Անկարան և Մոսկվան ատոմակայանի կառուցման պայմանագիրը կնքել էին դեռևս 2010-ին։ Նախատեսվում է ատոմակայանը շահագործման հանձնել 2023-ին, երբ Թուրքիան նշելիս կլինի հանրապետության հիմնադրման 100-ամյակը։
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...