15:00 21.10.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է մեջլիս՝ առաջարկելով Արցախում թուրք զինվորականների ներկայությունը արտոնել մեկ տարով ևս: Մոտ օրերի ընթացքում հարցը կմտնի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ: Ի՞նչ ռազմական ներկայության մասին է խոսքը: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել:
«Խոսքը Աղդամից ոչ հեռու գտնվող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի մասին է: Այն նպատակ ունի հետևել կրակի դադարեցման ռեժիմը կատարելու այդ բոլոր գործընթացներին: Այն ստեղծվել է 2021թ.-ի հունվարին, իսկ հիմքը հանդիսացել 2020թ.-ի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված մեմորանդումը: Հետաքրքիր է, որ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության մեջ, ոչ մի խոսք չի եղել այն մասին, որ Արցախում պետք է ստեղծվի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն, բայց արդեն հենց այդ օրերին Իլհամ Ալիևը հայտարաում էր, որ թուրքերը պետք է հնարավորություն ունենան վերահսկելու ձեռք բերված համաձայնությունները, և անգամ թուրքերը ռազմական ներկայություն են ունենալու Արցախում: Ըստ էության, դրա հնարավորությունն այդ մոնիթորինգային կենտրոնը թուրքերին ապահովելn է» ,-նշեց Արտյոմ Երկանյանը:
Ինչո՞վ է հիմա զբաղվում այդ կենտրոնը և Աղդամից բացի այլ շրջաններում Թուրքիան ռազմական ներկայություն ունի՞ արդյոք. թեմաների շուրջ Արտյոմ Երկանյանի մեկնաբանությունը՝ ամբողջական հարցազրույցում:
11:34 02.05.2025
Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսովՀայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: 2024 թ արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսային […] ...
11:21 02.05.2025
Արարատի քրեական ոստիկաններն բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերովԱպրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել, իսկ վերադառնալով` տանտիրուհին նկատել […] ...
10:56 02.05.2025
Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ կծախսենք ուկրաինական հարցի վրա․ ՌուբիոԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե որքան ժամանակ կծախսի Միացյալ Նահանգները Ուկրաինայի հակամարտության կարգավորման վրա, ուստի բանակցություններում առաջընթաց «անհրաժեշտ է շատ շուտով»։ Այս մասին ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ եւս կծախսենք այս հարցի վրա», – ասել է նա Fox News-ի եթերում։ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները «արդեն մոտեցել են, […] ...
10:39 02.05.2025
Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներՄայիսի 2-ին Դիլիջանի թունելը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
10:12 02.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:00 02.05.2025
Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառովՄիավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...