16:16 13.08.2018
«Սպասենք դատարանի որոշմանը, և դրանից հետո արդեն մեր կարծիքը կարտահայտենք»,- այսօր, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի մասին որոշումը փոխելու վերաբերյալ Գլխավոր դատախազություն ուղարկած և մերժված ԱԺ 45 պատգամավորների կողմից ստորագրված միջնորդությանը, նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Եթե մենք ստորագրել ենք, իսկ մենք ստորագրել ենք՝ գտնելով, որ պարոն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքն իրավաչափ չէ, և նա ամբողջական իրավունք ունի, որպեսզի խափանման միջոցը փոխվի, և կալանքից դուրս գա»,-ընդգծել է Շարմազանովը:
Ըստ նրա՝ երկրորդ նախագահի կալանքի հիմնավորումն առնվազն տարակուսելի է: Նա չտեսնված երևույթ է անվանել այն հանգամանքը, որ նախկին նախագահին սկզբում հրավիրում են որպես վկա, որից հետո, փոխելով մեղադրանքը, կալանքի որոշում կայացնում:
Շարմազանովը նաև հայտարարել է, որ նախկինում արված իր բոլոր հայտարարությունների համար պատասխանատու է, ու որևէ կարծիք չի փոխել, ո՛չ Մարտի 1-ի, ո՛չ, ըստ նրա, չակերտավոր բանտարկյալների նկատմամբ, ու գտնում է, որ այս զարգացումներում կա քաղաքական ենթատեքստ:
«Ես չեմ կարող ասել, որ դա Փաշինյանի պատվերն է, միգուցե իրավապահները շտապում են, միգուցե իրավապահներն ուզում են դուր գան նոր իշխանություններին, չեմ կարող ասել, բայց այն, որ նախկին իշխանությունների նկատմամբ ակնհայտ է քաղաքական, չեմ ուզում ասել հետապնդում, բայց քրեական այն գործերը, որ հնչեցնում են, ակնհայտ է, հիմա մեկը սա կարող է ասել վենդետա, մեկը կարող է ասել չգիտեմ՝ վրեժխնդրություն, դա որակումների հարց է»- նշել է ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովի պնդմամբ՝ ՀՔԾ ներկայացրած հիմնավորումները թերի են և անլուրջ: Ըստ նրա՝ նախկին նախագահներին կալանավորելու համար տվյալ մարմինը պետք է ունենար ոչ թե 100, այլ 150 տոկոսանոց հիմքեր, իսկ այդպիսի հիմքեր նա ուղղակի չի տեսնում: «Այսօր, թե՛ ՀՔԾ-ի գործողությունները, թե՛ նոր իշխանությունների գործողություններն ինձ վստահություն չեն ներշնչում»,-հավելել է Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ Մարտի 1-ը տոտալ անհանդուրժողականության քարոզի ծնունդ էր:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...