21:20 21.10.2022
Ադրբեջանը ԵԱՀԿ-ին իր բողոքն է հայտնել Հայաստան արևելյան սահմանների դիտարկման համար հատուկ առաքելություն ուղարկելու կապակցությամբ: Ի՞նչն է Բաքուն համարում անընդունելի իր համար, և ինչի՞ հետ է կապված նրա այսպիսի ագրեսիվությունը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:
«ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, որով բողոքում է ԵԽԽՎ-ի կայացրած որոշման դեմ՝ հայտարարելով, որ այն միակողմանի է, և անտեսում է Ադրբեջանի շահերը և կարծիքները: Դժգոհ են, որ իրենցից թույլտվություն, համաձայնություն չեն խնդրել, և որպես դրական օրինակ են բերում Եվրամիության առաքելությունը, երբ Եվրամիությունն ադրբեջանցիների հետ համագործակցելու առաջարկով, խնդրանքով դիմել է Բաքվին, և միայն Բաքվի դրական եզրակացությունը ստանալուց հետո պատրաստվում է դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան:
Բայդ այստեղ կա սկզբունքային տարբերություն. Ժոզեպ Բորելի խոսքերից կարող ենք հասկանալ, որ ի սկզբանե Եվրամիությունը մտադիր էր զինվորականներից բաղկացած դիտորդական առաքելություն ուղարկել, և ոչ թե Հայաստան, այլ հայ-ադրբեջանական սահման: Ալիևը նախապայմաններ է դրել: Կարող ենք կռահել, հասկանալ, որ 4 պայման է դրել պաշտոնական Բաքուն՝ առաքելությունը պետք է բաղկացած լինի քաղաքացիական անձանցից, այն պետք է տեղաբաշխվի ոչ թե հենց սահմանին, այլ Հայաստանի տարածքում, այն պետք է գործի ոչ ավելի երկար, քան մինչև դեկտեմբերի վերջ, և այն պետք է բաղկացած լինի ոչ ավելի, քան 40 մասնագետներից: Եվ միայն այս 4 պայմանները կատարելուց հետո Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել առաքելության հետ, բայց փաստաթղթում հստակ գրվում է, որ միայն այն սահմաններում, որոնք ընդունելի և անհրաժեշտ կհամարի ինքը:Այսինքն՝ եթե իր դուրը ինչ-որ բան չգա, ինքը պարզապես կհայտարարի, որ այլևս ինքը չի համագործակցում: Եվ ահա այս դառը փորձը հաշվի առնելով՝ կարծում եմ, ԵԱՀԿ-ն նպատակահարմար չի համարել ընդհանրապես դիմել Ադրբեջանին, հատկապես նկատի ունենալով այն, որ ի սկզբանե առաքելությունը մտադիր է եղել իրականացնել ոչ թե սահմանին, այլ Հայաստանի տարածքում: Չնայած դրան՝ Ադրբեջանը հայտարարում է, որ ԵԱՀԿ-ն խախտում է իրենց իրավունքները, և մեջբերում եմ. «հեռանում է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից»:
Այդ կապակցությամբ ինձ մոտ երեք հարց է առաջանում. 1-ին. ինչո՞ւ մի կազմակերպությունը պետք է կատարի մեկ այլ կազմակերպության ստանձնած պարտավորությունը՝ Պրահայում Եվրամիությունն է խոստում տվել Ադրբեջանին, 2-րդ՝ ինչո՞ւ պետք է ԵԱՀԿ-ն թույլտվություն հարցնի Ադրբեջանից, եթե դիտորդական առաքելությունը կատարվելու է ՀՀ-ի տարածքում, և 3-րդ՝ Ադրբեջանն ի՞նչ ունի վախենալու, եթե Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացվի, և եթե իսկապես Ադրբեջանը մտադիր չէ գրոհել Հայաստանի սահմանը»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
11:21 02.05.2025
Արարատի քրեական ոստիկաններն բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերովԱպրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել, իսկ վերադառնալով` տանտիրուհին նկատել […] ...
10:56 02.05.2025
Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ կծախսենք ուկրաինական հարցի վրա․ ՌուբիոԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե որքան ժամանակ կծախսի Միացյալ Նահանգները Ուկրաինայի հակամարտության կարգավորման վրա, ուստի բանակցություններում առաջընթաց «անհրաժեշտ է շատ շուտով»։ Այս մասին ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ եւս կծախսենք այս հարցի վրա», – ասել է նա Fox News-ի եթերում։ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները «արդեն մոտեցել են, […] ...
10:39 02.05.2025
Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներՄայիսի 2-ին Դիլիջանի թունելը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
10:12 02.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:00 02.05.2025
Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառովՄիավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...
09:55 02.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավՄայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...