Լիլիթ Մակունցն ամփոփել է շաբաթվա մարզային այցերի օրակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Լիլիթ Մակունցն ամփոփել է շաբաթվա մարզային այցերի օրակարգը

01:00 14.08.2018

«Մարզերի համաչափ զարգացման ու մշակութային կյանքի ապակենտրոնացման քաղաքականության տրամաբանությունից ելնելով` չափազանց կարևորում եմ մարզային այցերը, ակտիվ մասնակցությունը մարզերում տեղի ունեցող այս կամ այն միջոցառմանը»,- աշխատանքային թռուցկաժողովում ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ներկայացնելով անցած շաբաթվա մարզային այցերի հագեցած օրակարգը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության լրատվական բաժինը:

Շաբաթվա մարզային «երթուղին» մշակույթի նախարարն սկսեց Գյումրիից.
Օգոսոտոսի 7-ին Շիրակի մարզի Երկրագիտական թանգարանում հրավիրված ասուլիսում նախարար Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի մարզի Երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը հայտարարել էին Երկրագիտական թանգարանի վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ դրամահավաքի մասին:
Ինչպես հայտնի է, Գյումրու Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյան հիվանդանոցի նախկին շենքը կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է Շիրակի մարզի Երկրագիտական թանգարանին: Շենքի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 միլիոն դրամ:

«Ի թիվս մշակութային մի քանի կառույցների, Գյումրիում մենք այցելեցինք նաև վերանորոգման ընթացքի մեջ գտնվող Ամենափրկիչ եկեղեցի: Կարող եմ ասել, որ շինաշխատանքների հիմնական մասն իրականացվել է, պատրաստ չէ միայն եկեղեցու զանգակատունը: 2018-ի դեկտեմբերին նշվելու է երկրաշարժի 30-րդ տարելիցը, ամեն ինչ անելու ենք, որպեսզի մինչ այդ տեղի ունենա Ամենափրկիչ եկեղեցու բացումը մեր խնայողությունների հաշվին»,- ասաց մշակույթի նախարարը՝ հանձնարարելով եկեղեցու զանգակատանն առնչվող հարցերը կարգավորելու համար պայմանավորվածություն ձեռք բերել Մայր Աթոռի հետ, որովհետև զանգակատան վերականգնման համար Մշակույթի նախարարությունն այս պահին չի կարող բյուջե հատկացնել:

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մշակույթի նախարարը, փոխնախարարներն ու նախարարության մյուս ներկայացուցիչները այցելել են քաղաքային ու մարզային գրադարաններ, Հովհաննես Աբելյանի անվան թատրոն, պատմա-երկրագիտական թանգարան:

«Զրուցեցինք տեղի մտավորականների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչով կարող ենք օգնել նրանց: Հետաքրքիր առաջարկություններ հնչեցին»,- ասաց նախարարը:


Շաբաթվա չորս մարզային այցերից մեկն էլ Գեղարքունիքում էր: Սևան քաղաքում նախարարը մասնակցել է երիտասարդների միջազգային օրվան նվիրված երաժշտական փառատոնին:


Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին օգոսոտոսի 12-ին նախարար Մակունցն ու փոխնախարար Վահե Բուդումյանը մասնակցել են նաև Տավուշի մարզում. Իջևանում այցելել են նաև մարզային գրադարան, Երկրագիտական թանգարան, մշակութային այլ հաստատություններ: Այցի ընթացքում զրուցել են տեղի մտավորականների հետ, քննարկել մարզի մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված հետագա ծրագրերը: Տավուշցիների բարձրաձայնած խնդիրներից նախարարն այսօր առանձնացրեց երաժշտական գործիքների խնդիրը։

«Տավուշի մարզի երաժշտական դպրոցում գործիքների խնդիր կա: Պետք է աջակցենք նրանց այդ հարցում, ուսումնասիրեք և ներկայացրեք, թե խնդրի լուծման ինչ հնարավորություններ ունենք»,- հանձնարարեց նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP