Ի՞նչ է ուզում հասկացնել Թեհրանը Անկարային՝ Թուրքիայի սահմանի մոտ զորավարժություն անցկացնելով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Ի՞նչ է ուզում հասկացնել Թեհրանը Անկարային՝ Թուրքիայի սահմանի մոտ զորավարժություն անցկացնելով

00:10 25.10.2022

Իրանի զինված ուժերը երեկ զորավարժություններ են սկսել Թուրքիայի սահմանի մոտ: Այդ տեղեկությունները պաշտոնապես հաստատել է իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալությունը: Ի՞նչ նպատակ են հետապնդում այս զորավարժությունները, ինչպե՞ս են դրանք մեկնաբանում Անկարայում և արդյո՞ք Ադրբեջանի սահմանին ավարտվել են իրանական զորավարժությունները: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:

«Զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի և Իրանի սահմանի հարևանությամբ՝ Իրանի արևելյան Ադրբեջան կոչվող նահանգի տարածքում: Ամենամոտիկն այդ զորավարժությունների վայրից Փինարշահր քաղաքն է: Հասկանալու համար, թե ինչ նպատակ են հետապնդում այդ զորավարժությունները, պետք է նախ տեսնենք, թե ինչ էր նախորդում և ինչ հետևեց դրանց: Զորավարժություններից օրեր առաջ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցավ շատ ավելի մեծ զորավարժություն՝ նպատակ ունենալով զգուշացնել Ադրբեջանին, թե ինչ տեղի կունենա, եթե Ադրբեջանը չհրաժարվի Սյունիքի նկատմամբ իր հավակնություններից:

Նույն այդ օրերին տեղի ունեցավ Իրանի ԱԳ նախարարի եռօրյա այցը Հայաստան և Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը: Ադրբեջանաթուրքական տանդեմը ժամանակ ուներ պատրաստվելու, և տանդեմի պատասխանը եղավ Էրդողանի հերթական այցը Ադրբեջան: Ջեբրայիլում Էրդողանը չափազանց կարևոր հայտարարություն արեց. «Ստորագրելով Շուշիի հռչակագիրը, Ադրբեջանն ու Թուրքիան դարձան պաշտոնապես դաշնակիցներ, և եթե ինչ-որ պետություն ցանկանա անարդար գործողություններ կատարել Ադրբեջանի դեմ, պետք է գիտակցի, որ գործ է ունենալու 2 պետություների դեմ»:
Պարզ է, որ այս խոսքերը ուղղված էին ոչ թե Հայաստանին, այլ Իրանին,որը նույն այդ օրերին խոշոր զորավարժություններ էր անցկացնում Ադրբեջանի սահմանին: Այսինքն՝ պարզ է նաև, որ մենք արդեն գործ ունենք ոչ միայն Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առճակատման հետ, այլև Իրանի և  ադրբեջանաթուրքական տանդեմի միջև»,- նշեց Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տնտեսության զարգացման վրա այդ ծրագրի ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր. Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը

13:30 02.05.2025

Տնտեսության զարգացման վրա այդ ծրագրի ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր. Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը

Էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում նախարարությունը ծախսել է 3,8 մլրդ դրամ, որից հետո նոր հասկացել է, որ ծրագիրն անարդյունավետ է, հարկ են համարում պարզաբանել հետևյալը․ «Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է […] ...

Լոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր. վարչապետը տեսանյութ է հրապարակել

13:14 02.05.2025

Լոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այստեղ հիմնանորոգվել է 1,8 կմ երկարությամբ Սանկտ Պետերբուրգի փողոցը»,- գրել է վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ը

13:00 02.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ը

Բացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու խարդախության, 8 դեպք՝ խուլիգանության, 6-ական դեպք՝ հոգեկան […] ...

Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար

12:54 02.05.2025

Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, 2025 թվականի մայիսի 1-ից մինչև […] ...

Գերագույն ռադան ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քվեարկությունը կանցկացնի մայիսի 8-ին

12:44 02.05.2025

Գերագույն ռադան ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քվեարկությունը կանցկացնի մայիսի 8-ին

Վաշինգտոնի և Կիևի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը վավերացման քվեարկության կդրվի Գերագույն ռադայում մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։ «ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի վավերացման քվեարկությունը նախատեսված է մայիսի 8-ին», – գրել է նա իր Telegram ալիքում։ ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին հայտնի դարձավ մայիսի 1-ի […] ...

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչ ազդեցություն կունենա Ամուլսարի հանքի գործարկումը ՀՆԱ-ի վրա

12:37 02.05.2025

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչ ազդեցություն կունենա Ամուլսարի հանքի գործարկումը ՀՆԱ-ի վրա

Կառավարությունում համոզված են, որ կկարողանան հասնել 2025-ի բյուջեի մասին օրենքի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման վստահություն հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ տարբեր կառույցների կողմից արվող կանխատեսումներին՝ նախարարը նշեց, որ այդ կանխատեսումների մեջ դրված են տարբեր սցենարներ և տարբեր ենթադրություններ: Կարևոր է, թե ով ինչ ենթադրություն է անում: […] ...

BACK_TO_TOP