22:00 25.10.2022
Երևանն ու Նյու Դելին բանակցում են Հայաստանում ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորության հարցի շուրջ: Այդ մասին տեղեկացրել է հնդկական India Narrative պարբերականը:
Հայաստանն առաջին պետություններից մեկն է, որին Հնդկաստանը զենք է վաճառել: Մի՞թե զենքի մեր ուզած ծավալները կարող են հետաքրքիր լինել Հնդկաստանի համար, և հայ-հնդկական հարաբերություններում ի՞նչ դեր են խաղում պատմական ու հումանիտար գործոնները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Պարբերականն անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Հնդկաստան կատարած այցին և այդ այցի արդյունքներին: Այդ այցի կապակցությամբ հաստատում է, որ իսկապես քառորդ միլիարդ դոլարի գործարքն արդեն իրականացման փուլում է, և ընդգծում է, որ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում ենթադրվում է ոչ միայն զենքի մատակարարումը Հայաստանին, այլև ինչպես պարբերականն է գրում՝ Հայաստանում համատեղ արդյունաբերական հզորությունների ստեղծումը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ նախատեսված է, որ այդ համատեղ ձեռնարկության արտադրությունը պետք է ծառայի ոչ միայն Հայաստանի ԶՈՒ-ին, այլև տարածաշրջանի այլ երկրներին, որոնք հետաքրքրված են հնդկական զենք ձեռք բերելու խնդրով: Եվ կոնկրետ հիշատակվում են Եգիպտոսը և Բալկանյան թերակղզու պետությունները:
Պարբերականը գրում է, որ թեև Հայաստանը փոքրիկ մի պետություն է, որը աշխարհի քաղաքական քարտեզում ոչ բոլոր հնդիկները կկարողանան հեշտությամբ գտնել, այնուամենայնիվ, այն չափազանց կարևոր է՝ մի քանի գործոն հաշվի առնելով»,- նշեց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
11:48 02.05.2025
Օրբան. ԵՄ-ն գումար է մղում Ուկրաինա և կարող է սնանկացնել սեփական տնտեսությունըԵՄ ղեկավարության քաղաքականությունը, որն ուղղված է Ուկրաինային ռազմական աջակցությանը և այս երկրի՝ համայնք ընդունմանը, կհանգեցնի Եվրոպայի սնանկացմանը։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում։ «Եվրոպական փողը, այդ թվում՝ մեր փողը, Ուկրաինա է բերվում սայլակներով, և ԵՄ տնտեսությունը միջոցների սուր պակաս է զգում»,-ասել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ ո՛չ […] ...
11:34 02.05.2025
Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսովՀայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: 2024 թ արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսային […] ...
11:21 02.05.2025
Արարատի քրեական ոստիկաններն բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերովԱպրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել, իսկ վերադառնալով` տանտիրուհին նկատել […] ...
10:56 02.05.2025
Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ կծախսենք ուկրաինական հարցի վրա․ ՌուբիոԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե որքան ժամանակ կծախսի Միացյալ Նահանգները Ուկրաինայի հակամարտության կարգավորման վրա, ուստի բանակցություններում առաջընթաց «անհրաժեշտ է շատ շուտով»։ Այս մասին ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ եւս կծախսենք այս հարցի վրա», – ասել է նա Fox News-ի եթերում։ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները «արդեն մոտեցել են, […] ...
10:39 02.05.2025
Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներՄայիսի 2-ին Դիլիջանի թունելը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
10:12 02.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...