Վտանգնե՞ր են նկատել Արցախում, որ որոշել են կազմակերպել մեծ հանրահավաք. զրույց՝ Արտակ Բեգլարյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Վտանգնե՞ր են նկատել Արցախում, որ որոշել են կազմակերպել մեծ հանրահավաք. զրույց՝ Արտակ Բեգլարյանի հետ

22:01 31.10.2022

Հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ գումարեց ու ընդունեց հայտարարության տեքստ, որտեղ նշված գլխավոր ուղերձներից մեկն էր` «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»։ Հայտարարության տեքստն Արցախի խորհրդարանն ընդունեց միաձայն: Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միաժամանակ հրավիրված էր մեծ հանրահավաք: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» եթերում առցանց զրուցել է  Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ:

Բեգլարյանը նախ խոսել է, թե ի՞նչ նպատակ է ունեցել մեծ հանրահավաքը, ո՞րն էր ասելիքը և ի՞նչ նշանակություն կարող է այն ունենալ:

«Նախ պետք է արձանագրենք, որ ԱԺ-ի արտահերթ նիստը բոլոր քաղաքական ուժերի ու պատգամավորների նախաձեռնությունն էր: Մեծ հանրահավաքը հանրային պահանջ էր, և վաղուց օդում կախված այդ ընկալումը կար հանրության շրջանում, որ պետք է մեծ հանրահավաքով ցույց տար մեր կամքը, և ԱԺ-ի այդ նիստը լրացուցիչ խթան եղավ, որ մեծ հանրահավաք լինի:

Հիմնական ասելիքներն արդեն հասկանալի են, առաջին հերթին ԱԺ-ի հայտարարության տեքստով արտահայտվել էին, և նաև ԱԺ-ում և հանրահավաքի ժամանակ հնչած ելույթների մեջ: Կարմիր թելի պես անցնում էր այդ միտքը, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել և չի լինելու:

2-րդը՝ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, այդ իրավունքը իրացվել է, և պետք է ամբողջ աշխարհը հաշվի նստի այդ իրավունքի և իրացման փաստի հետ, և 3-րդը՝ բացի նրանից, որ մենք ինքնորոշման իրավունք ունենք մեր սեփական երկրում, նաև մենք ունենք գոյաբանական բավականին լուրջ վտանգներ Ադրբեջանից բխող՝ հաշվի առնելով տասնամյակների ատելության համակարգային քաղաքականությունը ընդհանրապես հայության, և հատկապես արցախահայության հանդեպ, և նաև ներկա շրջանի թուրք-ադրբեջանական քաղաքականությունը, այդ թվում՝ ատելության մեծ չափով համեմված:

Սրանք ակնհայտ հիմքեր են ստեղծում առանց կասկածելու ու վարանելու պնդելու, որ Ադրբեջանի կազմում Արցախի լինելը կնշանակի պարզապես ցեղասպանություն, էթնիկ զտում, հայրենազրկություն»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Արցախի պետական նախարարի՝ «Հորիզոնին» տված հարցազրույցի մանրամասները՝ ամբողջական տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

BACK_TO_TOP