Ռուսական առաջարկը շատ ավելի ընդունելի է մեզ համար, քան արևմտյան առաջարկները. Բեգլարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Ռուսական առաջարկը շատ ավելի ընդունելի է մեզ համար, քան արևմտյան առաջարկները. Բեգլարյան

21:08 31.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը պաշտպանի իր դիրքորոշումը, պատրաստ է ստորագրել Ռուսաստանի առաջարկած փաստաթուղթը, որը 15 կետից է բաղկացած: «Հորիզոնին» տված հարցազրույցում Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է նաև այս թեմային և ներկայացրել` ի՞նչ է մտածում Արցախը Ռուսաստանի առաջարկած այդ կետերի շուրջ:

«Ես չեմ կարող ՀՀ-ն փոխարեն փակագծեր բացել, թե պայմանագրի նախագծի ինչ առաջարկներ են ներկայացվել, բայց կարող եմ ասել, որ ռուսական առաջարկը շատ-շատ ավելի ընդունելի է մեզ համար, քան արևմտյան առաջարկներն են, իհարկե, որոնք բոլորն էլ աշխատանքային առաջարկներ ու փաստաթղթեր են, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ ռուսական տարբերակն էլ հակամարտությունը չի կարգավորում, պարզապես ընդգծում է, որ առկա է հակամարտություն, և ընդունելով առկա դժվար իրավիճակը՝ ընդգծում է, որ հակամարտության կարգավորումը պետք է թողնել ավելի բարվոք, բարենպաստ պայմանների: Սա է, որ մեզ համար համեմատության մեջ ավելի ընդունելի, բայց մյուս կողմից մենք շատ կուզեինք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը մեկ փաթեթով ուղեկցվեր նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորմամբ, բայց հասկանալով, որ առկա տարածաշրջանային զարգացումները, Թուրքիայի ակտիվ, նույնիսկ ագրեսիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի հարցերի մեջ, Իրանի շուրջ, դժվար, ծանր իրավիճակը և այլն, սրանք ավելի մեծ սահմանափակություններ են մեր համար ստեղծում, և մյուս կողմից առկա է, որ որոշակի սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ նույնպես՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ կարող է որոշակի փոխզիջումային տարբերակ լինել, բայց մեր կարմիր գիծն այն է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարների վրա որևէ հարված չպետք է ընկնի միջպետական հարաբերությունների կարգավորման, պայմանագրի ստորագրման  միջոցով»,- նշեց Բեգլարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

BACK_TO_TOP