21:00 31.10.2022
Հարթաթաթությունն ասոցացվում է ոտքերի ցավի և հոգնածության հետ: Պաթոլոգիան բնութագրվում է ոտքերի կամարների հարթեցմամբ, որի պատճառով նրանք դադարում են կատարել ամորտիզացիայի գործառույթ և քայլելու ընթացքում մեղմացնել հարվածային ծանրաբեռնվածությունը: Դրա հետևանքով ոտքերը սկսում են ցավել երկար զբոսանքներից կամ կանգնած վիճակում մնալուց հետո։ Օրթոպեդ-վնասվածքաբան Միխայիլ Իգնատովը Gazeta.Ru-ին պատմել է այն մասին, թե հարթաթաթությունն ինչպես է ազդում հենաշարժիչ համակարգի վրա և ինչ հետևանքների կարող է հանգեցնել։
Ըստ մասնագետի՝ հարթաթաթության դեպքում ծանրաբեռնվածությունն ամբողջությամբ ընկնում է ոտնաթաթի ներբանային հատվածի վրա։ Մարդու քայլվածքը փոխվում է, այն դառնում է անճոռնի, որոշ դեպքերում խանգարվում է շարժումների համակարգումը։
«Կախված հիվանդության տեսակից և աստիճանից՝ կարող են լինել նույնիսկ ծուռթաթության կամ կաղության նշաններ: Նման իրավիճակում օրգանիզմը հարմարվում է սխալ քայլվածքին, որի պատճառով տեղաշարժում է ողնաշարի առանցքը և փոխվում է կեցվածքը։ Մեջքի մկանները ստիպված են լինում անտեղի լարվել՝ իրանը նորմալ դիրքի վերադարձնելու համար», – ասում է վնասվածքաբան-օրթոպեդը։
Այսպիսով, նման ծանրաբեռնվածությունը հաճախ հանգեցնում է մեջքի քրոնիկական ցավերի առաջացմանը։ Ժամանակի ընթացքում կեցվածքը շտկելը դառնում է ավելի դժվար, քանի որ մկանները վարժվում են մարմինը անբնական վիճակում պահելուն։
Բացի այդ, վստահեցնում է բժիշկը, հարթաթաթությամբ տառապող մարդու մոտ հարվածային ծանրաբեռնվածությունը փոխհատուցում են ծնկների հոդերը, ինչի հետևանքով դրանք ավելի արագ են մաշվում։
«Ծնկները տուժում են բառացիորեն ամեն քայլափոխի հետ, եթե ոտնաթաթերը պատշաճ կերպով չեն կատարում ամորտիզացիայի իրենց գործառույթը: Դրանց վրա ավելորդ ծանրաբեռնվածությունը հաճախ հանգեցնում է արթրոզի կամ արթրիտի զարգացմանը», – զգուշացրել է Իգնատովը:
Մասնագետը հավելել է, որ հարթաթաթությունը նաև կարող է նպաստել երակների վարիկոզի զարգացմանը։
Իգնատովը հիշեցրել է, որ բժշկի օգնությունը հատկապես անհրաժեշտ է, եթե ոտքերի ցավը, ծանրությունն ու հոգնածությունը սկսել են անհանգստացնել։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...