19:57 01.11.2022
15- ամյա ռեժիսորի առաջին հաջողությունը բեմական կյանքում․ Սերգեյ Եղիկյանը Գյումրիի Մտորումների թատրոնի սան է, որպես բեմադրիչ իր առաջին քայլն արեց՝ բեմադրելով Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։ Ներկայացումը այս տարվա «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան փառատոնում առաջին հաջողությունն է գրանցել՝ «Ինքնատիպ ռեժիսորական լուծում» անվանակարգում արժանանալով մրցանակի: Փառատոնի մասնակից 6 մարզային թատերախմբերից Գյումրիի Մտորումների թատրոնը միակն էր, որ մրցանակ շահեց, մյուս բոլոր յոթ անվանակարգերում հաղթող են ճանաչվել երևանյան մանկապատանեկան թատերախմբերը։ Թատրոն-ստուդիայի պատանի դերասաններն առանց ժամանակ կորցնելու սկսել են նոր ներկայացման փորձերը: Թե ինչ են բեմադրում, որոշեցին հանդիսատեսի համար թողնել անակնկալ, միայն նշեցին, որ բեմադրում են հայ դասականներից մեկի հայտնի ստեղծագործությունը:
Գյումրիի Մտորումների թատրոնում պատանի ռեժիսորը «Լոռեցի Սաքոն»բեմադրեց տարեսկզբին: Մինչ այդ ընթերցել էր Թումանյանի գրեթե բոլոր պոեմները, բայց հոգեհարազատ էր դարձել հենց «Լոռեցի Սաքոն» պոեմի թեման ու բովանդակությունը: Սերգեյն ու թատերախմբի դերասանները թումանյանական լեզվով իրենց հասակակիցներին կոչ են անում շատ կարդալ։
«Ես Սերգեյին թույլ տվեցի, որ այդ ներկայացումը անի, բացարձակ կասկած չեմ ունեցել, որ կարող է չանի կամ վատ անի։ Շատ լրջամիտ է, շատ խոհեմ է, իրա տարիքից մի քիչ ավելին է իր մտածողությունը ու շատ կարդում է, ինչը եզակի դեպք է այսօրվա սերնդի մեջ»,- նշում է ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրիի Մտորումների թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանը։
Պոեմի հիման վրա գրվեց պիեսն ու սկսվեցին բեմադրական աշխատանքները: Արծարծվող թեման հանդիսատեսին ավելի տեսանելի դարձնելու համար պատանի ռեժիսորը համարձակվեց անգամ Թումանյանի հայտնի պոեմում նոր կերպարներ ու տեսարաններ ավելացնել, որոնք հանդիսատեսը ծափահարություններով ընդունեց:
«Կարդացի պոեմներն ու որոշեցի հենց բեմադրել «Լոռեցի Սաքոն» պոեմում նանիի կերպար չկա, ես բերեցի ներկայացման մեջ նանիին, ով դարձավ գործող անձ։ Թումանյանի մոտ չարքերը երեքն են՝ երկու տղա և մեկ աղջիկ, ես չարքերին սարքեցի երկու տղա և երկու աղջիկ, որոնք հիմա ներկայացման հիմնական տանող ուժն են դարձել»,- ասում է պատանի ռեժիսոր Սերգեյ Եղիկյանը։
Թատերական գործիչների հավանությանն արժանացած ներկայացումը թատրոնի խորհուրդը ներկայացրեց «Նռան հատիկ» հանրապետաական մանկապատանեկան փառատոնին: Ներկայացումը հաղթահարեց նախընտրական փուլը, ապա գյումրեցի պատանի դերասանները փառատոնի շրջանակներում ներկայացումով հանդես եկան Երևանում և հաղթեցին «Ինքնատիպ ռեժիսորական լուծում» անվանակարգում:
Սերգեյի համար իր դեբյուտային ներկայացումն ու մրցանակը լուրջ հայտ են թատերական ասպարեզում: Իր հասակակիցներից տարբերվող մտածելակերպով ու աշխարհընկալմամբ պատանի ռեժիսորն առաջիկայում կբեմադրի նոր ներկայացումներ: Արդեն պիեսներից մեկի սցենարը պատրաստ է։ Սերգեյի ցանկությունը մեկն է, որ իր բեմադրությունները ունենան հասակակիցներին կրթող և դաստիարակող նշանակություն:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...