Ի՞նչ կտա Հայաստանին ու Իրանին Քաջարանի թունելի կառուցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Ի՞նչ կտա Հայաստանին ու Իրանին Քաջարանի թունելի կառուցումը

21:22 01.11.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Թեհրան կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվումъ Քաջարանի թունելի կառուցման հարցը։  Կա՞ն հստակ պայմանաորվածություններ Քաջարանի թունելի վերաբերյալ, և ի՞նչ կտա Քաջարանի թունելը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:

«Թեև Հայաստանի պաշտոնական աղբյուրները որևէ հստակ, կոնկրետ տեղեկություն այս հարցի վերաբերյալ չեն տարածում, իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալությունը պաշտոնապես հաստատում է տեղեկությունն այն մասին, որ ձեռք է բերվել համաձայնություն Քաջարանի կամուրջը կառուցելու մասին, և անգամ հստակ ժամկետ է հիշատակվում, որ շինարարական աշխատանքները կսկսվեն գալիք տարվա գարնանը:

Որքան հասկանում եմ, հենց իրանական ընկերություններն են կառուցելու այդ թունելը, համենայնդեպս, Թեհրանի մամուլն այդպիսի տեղեկություններ ունի: Սեպտեմբերին նախարար Սանոսյանը հայտնել էր, որ իրանական կողմի հետ բանակցություններ են շարունակվում՝ Քաջարանի թունելի կառուցման ֆինանսավորման հետ կապված: Գալիք տարվա պետական բյուջեով ճանապարհների կառուցման համար նախատեսված է ընդամենը 119 մլրդ դրամ: Որքան հասկանում եմ, այդ գումարը չի ենթադրում Քաջարանի թունելի կառուցումը, ինչից կարող ենք ենթադրել, որ ֆինանսավորումը ևս իր վրա է վերցրել իրանական կողմը կամ ինչ-որ վարկային ռեսուրսների միջոցով է նախատեսվում դա անել:

Քաջարանի թունելը շատ կարևոր մասն է կազմում «Հյուսիս-Հարավ» միջանցքի, և զգալիորեն կհեշտացնի Իրանից Հայաստան բեռնափոխադրումները: Այն 7.2 կմ երկարություն կունենա, և կառուցվելու է իրանական սահմանից 20կմ դեպի հյուսիս, 2070մ բարձրության վրա, Մեղրիի ոլորանների հատվածում: 12կմ-ով կկարճացնի ճանապարհը և ամենակարևորը՝ այն շրջանցելու է վտանգավոր հատվածը, որը ձմռանը հաճախ փակվում է ձնաբքերի պատճառով»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Քաջարանի թունելի կառուցման դեպքում Հայաստանով անցնող «Հյուսիս-Հարավ» միջանցքը կարո՞ղ է իրական այլնտրանք դառնալ Ադրբեջանով անցնող ուղղահայաց միջանցքին: Արտյոմ Երկանյանը անդրադարձել է նաև այս հարցին:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

BACK_TO_TOP