Ալիևը մեղադրում է ֆրանսիացիներին Ալժիրում ցեղասպանություն իրականացմելու մեջ․ ինչո՞վ կպատասխանի Փարիզը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Ալիևը մեղադրում է ֆրանսիացիներին Ալժիրում ցեղասպանություն իրականացմելու մեջ․ ինչո՞վ կպատասխանի Փարիզը

22:00 02.11.2022

Իլհամ Ալիևը կրկին Ֆրանսիային սադրող հայտարարություններով է հանդես եկել: Այս անգամ Ադրբեջանի նախագահը մեղադրել է ֆրանսիացիներին մարդկության դեմ հանցանքներ կատարելու և ցեղասպանություն գործելու մեջ:  Ի՞նչն է Ալիևը մարդկության դեմ հանցանք համարում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:

«Իլհամ Ալիևը մեկնել է Ալժիր, ուր այսօր իր աշխատանքն է սկսել արաբական երկրների լիգայի 31-րդ գագաթնաժողովը: Թեև Ադրբեջանը արաբական պետություն չէ, ադրբեջանցիները արաբներ չեն, այնուամենայնիվ, Ալիևը որոշել է մեկնել Ալժիր՝ հավանաբար պարզապես նպատակ ունենալով օգտագործել գագաթնաժողովի բարձր ամբիոնը՝ հակահայկական, այդ թվում նաև հակաֆրանսիական հայտարարություններ հնչեցնելու համար: Ալժիր, քանի որ Ֆրանսիայի հետ ժամանակին խնդիրներ ունեցած պետություն է: Ալիևն առաջին հերթին այցելել է  ալժիրցի շահիդների հուշարձան, ծաղկեպսակ է դրել, այնուհետ համագումարի բացման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով, որում ասել է հետևյալ բառերը. «Ալժիրի ժողովրդի դեմ ոճրագործությունները կատարել է Ֆրանսիան: Այդ ջարդերից 1.5 մլն մարդ է մահացել: Աշխարհը չպետք է մոռանա ֆրանսիացիների արածը: Բաքվի մամուլն էլ, այդ թվում նաև իշխանամեդ լրատվամիջոցներում այժմ լի է հրապարակումներով, որտեղ ֆրանսիացի ժողովրդին մեղադրում են Ալժիրի ժողովրդի ցեղասպանություն իրականացնելու մեջ: Պատճառը պարզ է. բանն այն է, որ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը քվեարկության է դնելու մի բանաձև, որը ենթադրում է շատ կոշտ գնահատականներ Ադրբեջանի հասցեին՝ մասնավորապես դատապարտելու են ադրբեջանական ագրեսիան՝ Հայաստանի դեմ, և ենթադրվում է, որ մեղադրելու են Ադրբեջանի իշխանություններին՝ Արցախում մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Եվ նաև սենատորները պատրաստվում են դիմել երկրի կառավարությանը՝ կոչ անելով ոչ միայն հրաժարվել ադրբեջանական նավթից և գազից, այլ նաև հասնել դրան, որ Եվրամիությունը նույնպես հրաժարվի ադրբեջանական էներգակիրներից: Եվ ահա այսպես է Ադրբեջանը փորձում պատասխանել ֆրանսիացիներին, թեև վստահ եմ, որ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերի արդյունքում Ֆրանսիայի Սենատի այդ բանաձևը ընդունման շատ ավելի մեծ շանսեր կունենա»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Ֆրանսիան ինչպե՞ս է գնահատում Ալժիրում տեղի ունեցած իրադարձությունները, և ինչպե՞ս են վերաբերվում Ալիևի հայտարարություններին Ալժիրի իշխանությունները: Արտյոմ Երկանյանը խոսել է նաև այս հարցերի շուրջ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շտուտգարտում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներ

21:38 02.05.2025

Շտուտգարտում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներ

Շտուտգարտի կենտրոնում մեքենան մխրճվել է տրամվայի կանգառի մոտ գտնվող հետիոտնային անցման վրա գտնվող հետիոտների խմբի մեջ։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Այս մասին X-ում հայտնել է  քաղաքային ոստիկանությունը։ «Մենք տեղում ենք և կտեղեկացնենք, հենց որ նոր տեղեկություններ լինեն», – նշել են իրավապահ մարմինները։ DPA գործակալության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն վեց մարդ։ Սև Mercedes մակնիշի մեքենայի […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը

21:27 02.05.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը ՆԳ նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է, ինչը պարբերաբար փաստվում է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերը մի քանի անգամ գերազանցող խմբաքանակների հայտնաբերումներով։ Հերթական բացահայտումը, այս դեպքում՝ թմրամիջոցների մաքսանենգության, արձանագրվել է մայիսի 1-ին։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող […] ...

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:14 02.05.2025

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

21:03 02.05.2025

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

Քույր ու եղբայր Տաթևիկ և Կամո Ավետիսյանները միասին հիմնել են «KATA» ապրանքանիշը. նրանք ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

20:33 02.05.2025

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

20:18 02.05.2025

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

BACK_TO_TOP