Նշմարվում են Հայաստան-Վրաստան-Իրան որոշակի ակտիվ շփումներ. «Ժամանակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Նշմարվում են Հայաստան-Վրաստան-Իրան որոշակի ակտիվ շփումներ. «Ժամանակ»

11:52 03.03.2018

Վրաստանի վարչապետի Երևան կատարած այցի ու տարածաշրջանային տնտեսական գործակցության հեռանկարների վերաբերյալ  հոդված է գրել «Ժամանակ» թերթը, որում մասնավորապես անդրադարձ է կատարվում Հայաստան-Վրաստան-Իրան քաղաքական շփումներին և դրանցից ակնկալվող զարգացումներին:

Մասնավորապես թերթը գրում է.

«Հետաքրքիր է, որ Վրաստանի վարչապետի այցից առաջ Երևանում էր Իրանի էներգետիկայի նախարարը:

Այցի ընթացքում հերթական անգամ խոսվել է հայ-իրանական հարաբերության զարգացման ներուժի մասին: Իհարկե այս մասին խոսակցություններն արդեն հիշեցնում են դեժավյու, քանի որ դրանք անընդհատ կան, սակայն հայ-իրանական տնտեսական հարաբերության բեկումնային շարժերը դեռևս շատ տեսանելի չեն: Իհարկե, վերջերս բավականին ակտիվորեն տարփողվում է Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումը, սակայն իրական տնտեսական հեռանկարի տեսանկյունից դժվար է պատկերացնել, որ հենց դա է լինելու հայ-իրանական, այն էլ ռեգիոնալ նշանակության գործակցության բեկումը:

Այդուհանդերձ, այն, որ նշմարվում են Հայաստան-Վրաստան-Իրան որոշակի ակտիվ շփումներ, արդեն իսկ ողջունելի և դրական է, հատկապես նկատի ունենալով այն, որ, անշուշտ, չափազանց բարդ է Իրան-Հայաստան-Վրաստան առանցքի ձևավորումը մի շարք հանգամանքներից ելնելով: 

Պետք է նկատել, որ այդ գործընթացը տեղի է ունենում տարածաշրջանում ոչ թե վակուումի, այլ բավականին հստակ ներկայացված շահերի՝ թուրք-ադրբեջանական, ռուսական գործոնների պայմաններում: Իհարկե այստեղ, անշուշտ, չկան քարացած սխեմաներ, անգամ թուրք-ադրբեջանականի դեպքում, սակայն խնդիրն այն է, որ առկա իրողությունները փոխելը, շրջանցելը, համադրելը իսկապես պահանջում է բավականին բարդ ու ժամանակատար աշխատանք: Միևնույն ժամանակ հստակ է, որ առանց Վրաստան-Հայաստան-Իրան առանցքի, կմախքի ձևավորման, ռեգիոնալ գործակցության ներուժով Հայաստանն ու Վրաստանը մրցունակ չեն կարող լինել ինքնին՝ նաև այլ ուղղությունների մասով:

Վերջին շրջանում ինտենսիվացած թե՛ հայ-վրացական, թե՛ հայ-իրանական ուղղությամբ շփումները խոսում են այն մասին, որ գործընթաց կա, դինամիկա կա, որը թեկուզ լինելով ցանկալիից բավականին հեռու, այդուհանդերձ, ինքնին առկայության պարագայում դառնում է շատ կարևոր և ողջունելի: Միևնույն ժամանակ, սակայն, պետք է ամրագրել մի կարևոր հանգամանք, որն ըստ էության ունի նաև տարիների այսպես ասած գոյություն: Դա թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի, այսպես ասած, խորքային անվստահությունը կամ թերահավատությունն է Հայաստանի իշխանության մասով, այն առումով, թե որքանով է հնարավոր համոզված լինել ինքնիշխանության և Ռուսաստանից անկախության հարցում:Ինչ խոսք, ներկայումս բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակ է, նույնիսկ խորքային իմաստով այլ, կամ ավելի շուտ այլայլվող Ռուսաստան, և իրավիճակը ունի չափման սկզբունքորեն նոր միավորներ ու ելակետեր, սակայն խորքային առումով, իհարկե, Հայաստանի ինքնիշխանությունը այդ տեսանկյունից ելակետային է, և գլխավոր հարցն այն է, թե Երևանն արդյո՞ք համոզիչ փաստարկներ ներկայացրել է Թբիլիսիին ու Թեհրանին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP