Գյումրեցի վարպետների քարի ու ջրի համադրության մշակույթը․Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում պահպանվում է 140 տարվա վաղեմության քանդակազարդ աղբյուր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրեցի վարպետների քարի ու ջրի համադրության մշակույթը․Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում պահպանվում է 140 տարվա վաղեմության քանդակազարդ աղբյուր

21:00 03.11.2022

Գյումրիի Շիրազի ու Ջիվանի փողոցների խաչմերուկում գտնվող ու արտաքինից մյուս պատմաճարտարապետական արժեք ներկայացնող տներից տարբերվող կառույցը Խալաթովենց համալիր տունն է։ Հայտնի է, որ Խալաթովները հայտնի առևտրականներ են եղել։ Կտորեղենի առևտրով են զբաղվել ոչ միայն Ալեքպոլում, այլև Կարսում ու Թիֆլիսում։ Ժամանակին ամենահարուստ ու շքեղ առանձնատներից մեկն էլ նրանց է պատկանել։ Ուրույն ճարտարապետական լուծումներով տունը կառուցել են 1851-ին։

Ուշադրություն են գրավում նաև տան քարե ջրհորդաններն ու պատուհանները, որոնց նմանը նույն Կումայրի արգելոցի տարածքում չկա։ Լուսամուտի ապակիները կարծես պաշտպանված են քարե շրջանակներով։

«Տունը ներկայացնում է  սև ու խաս քարերի համադրության ներդաշնակության անկրկնելի օրինակ։ Կոնկրետ այս տան եզրապատի լուծումը ճարտարապետներն անվանել են կարկանդակաձև կամ ադամանդաձև։ Իսկ տան քիվերի ու հիմքերի հատվածում շաղանկյունաձև կամ շախմատաձև շարվածք է։ Երեսակալ լուծումներով լուսամուտներ այլ տեղեր գրեթե չենք տեսնում։ Սա անկրկնելի է։ Դեպի վեր սլացող ձև ունի»,- SHANTNEWS-ին ասել է պատմամշակութային հուշարձանների պահպանության մասնագետ Ավետիք Մելիք-Սարգսյանը։

Այսպիսի տները ժամանակին, ըստ մասնագետի, կոչվել են համալիր կամ եկամտաբեր տներ, երբ մեծահարուստ տանտերը բնակելի տարածք է կառուցել ոչ միայն իր, այլև տան սպասավորների համար, տանը տեղակայվել են նաև արտադրական հատվածներ։ Բացի դրանից, Ալեքպոլի բոլոր տները նաև իրենց աղբյուրներն են ունեցել։ Ալեքպոլի աղբյուրագործ վարպետների աշխատանքի եզակի նմուշը պահպանվում է Խալաթովենց տան մի հատվածում։ Աղբյուրը ոչ թե բակում է, այլ տան նկուղային հարկում։

Մասնագետն է նշում, որ Ալեքպոլում վարպետները չունեին մաթեմատիկական ու հիդրավլիկայի տեսական գիտելիքներ, սակայն ունեցել են բնատուր տաղանդ։ Բացել են ստորերկրյա սրահներ՝ ջրի կյագրիզներ կամ քյարիզներ, կառուցել են աղբյուրներ։ Քաղաքում հայտնի են եղել Չախմախչոնց, Զաքարենց, Մոսոյի, Երկան Հակոյի, Չադրենց ու շատ այլ աղբյուրներ, որոնցից միայն մի քանիսն է պահպանվել։ Խալաթովների աղբյուրը Ալեքպոլի պատմամշակութային ժառանգության անկրկնելի հուշարձաններից է։ Այս գնահատականը տվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։

«Այս տան աղբյուրը ներկայացնում է Գյումրիում ջրի արարման, պաշտամունքի, հոսող ջրի կերպարով կառուցված հուշարձան։ Գյումրիի բոլոր տներում միշտ եղել է խմելու ջուր՝ արարվող, հոսող ջուր։ Ալեքպոլի պատմամշակութային ժառանգության ամենաունիկալ, անկրկնելի ուղղություններից մեկը դա աղբյուրագործությունն է։ Քաղաքում երկու մշակութային զուգորդումներ են եղել՝ աղբյուրագործ վարպետների՝ ջուրը տեղ հասցնողների և քանդակագործների՝ աղբյուրը կառուցողները»,- ասել է Ավետիք Մելիք-Սարգսյանը։

Տարիների ընթացքում աղբյուրից որոշ քարեր պոկվել են։ Տանտերեը դրանք խնամքով պահել են՝ մի օր վերականգնելու հնարավորության սպասումով։ Կումայրի արգելոց-թանգարանի տունն ու աղբյուրը մասնավոր սեփականություն են, բայց վերականգնման հարցում նաև պետական պարտավորութուն կա։ Սեփականատիրոջ պարտականությունն է հուշարձանը պահպանել ու չձևափոխել, ինչն, ըստ էության, աղբյուրի դեպքում արվում է։ Միայն թե ճարտարապետական արժեք ներկայացնող աղբյուրի մասին քչերին է հայտնի ու զբոսաշրջային տուրերում ներառված չէ, այն պահպանվում է փակ դռան հետևում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP