22:29 03.11.2022
Պատերազմի մասնակիցների կրթության ու աշխատանքի տեղավորման, կենսաթոշակների համակարգում փոփոխությունների, սահմանամերձ բնակավայրերին վերաբերող ծրագրերի, արցախցիների բնակարանային ապահովման և ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ:
«Մենք անցանք և անցնում ենք բավականին մարտահրավերներով: 2020թ.-ի պատերազմի, հետպատերազմական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մի շարք ծրագրեր իրականացրեց: Միայն Արցախում և Արցախից տեղահանված մեր հայրենակիցների տարբեր սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով ավելի քան 20 ծրագիր է իրականացվել:
Դուք ճիշտ եք, դա բավականին մեծ ազդեցություն է թողնում սոցիալական ոլորտի վրա՝ պատերազմի ժամանակ վիրավորում ստացած տղաներ, հաշմանդամություն ունեցած մարդիկ, որոնք որ խնդիր ունեն վերասոցիալականացվելու, վերապրոֆիլավորելու, մասնագիտական նոր վերապատրաստումներ անցնելու և այլն:
Պատերազմից հետո մենք և՛ պետական, և՛ մասնավորի հետ համագործակցության ծրագրեր ենք ունեցել: Պատերազմի ավելի քան 1000 մասնակից վերապատրաստվել է, ավելի մրցունակ է դարձել աշխատաշուկայում, որոշները աշխատանք են գտել: Այս ուղղությամբ մենք հիմա էլ շարունակում ենք ծրագրերը:
Ավելի ինստիտուցիոնալ մոտեցմանը հասնելու համար որոշեցինք և ՊՆ-ն հետ այս ընթացքում մշակեցինք կարիքի գնահատման մի համակարգ, երբ որ պարտադիր զինվորական ծառայությունը ավարտելուց մեկ-երկու ամիս առաջ մենք կարիքները գնահատում ենք, թե ի՞նչ կրթություն ունի, ի՞նչ ցանկություններ ունի զինվորական ծառայությունը ավարտելուց հետո, արդյո՞ք ցանկանում է օրինակ վերապրոֆիլավորվել, փոխել մասնագիտությունը, տեխնոլոգիական կարճատև կուրսեր անցնել, առհասարակ ի՞նչ պլաններ ունի ապագայի հետ կապված: Եվ երբ որ ինքն արդեն կվերադառնա քաղաքացիական կյանք, մենք արդեն կունենանք իր մասին որոշակի պատերացումներ, և միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոնները, ըստ զորացրվողների տվյալների, կապ կհաստատի նրանց հետ և կառաջարկի և՛ մասնավորի հետ համագործակցություն, և՛ կընդգրկվի նոր ծրագրերում»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...