22:15 04.11.2022
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել-Պետրոս 21-րդի հետ: Հանդիպման ընթացքում պատրիարքը պարգևատրել է Հունգարիայի նախագահին եկեղեցու շքանշանով: Այդ ո՞ր արժանիքների համար, չէ որ Հայաստանը խզել էր հարաբերությունները Հունգարիայի հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:
«Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել-Պետրոս Մինասյանը Վիկտոր Օրբանին շնորհել է եկեղեցու բարձրագույն պարգևը՝ Սուրբ խաչ շքանշանը: Եվ ինչպես գրում է Օրբանի մամլո խոսնակ Բերտալան Խալաշին՝ վարչապետն արժանացել է այդ պարգևին՝ մեջբերում եմ՝ «աշխարհի հալածված քրիստոնյաներին աջակցելու համար»: Պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռաֆայել-Պետրոս 21-րդը վարչապետին ասել է հետևյալը. «Ձեր անվերապահ աջակցությունը ողջ աշխարհի քրիստոնյաներին, նրանց բարոյական ու սոցիալական արժեքներին, գնահատվում է»:
Պարզաբանեմ և հիշեցնեմ, որ խոսքն այն գործչի մասին է, որը ընդամենը 10 տարի առաջ, օրենքի և բարոյականության կանոնները խախտելով, հայ սպա Գուրգեն Մարգարյանին գլխատած, մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին: Հավանաբար, այս պարգևը միայն այն բանի համար է, որ Հունգարիայի կառավարությունը մեկ տարի առաջ վերանորոգել է Բուդապեշտում գործող Հայ կաթոլիկ եկեղեցին:
Մի բան, ինչն իմ կարծիքով, Հունգարիայի կառավարության պարտականությունն էր, քանի որ ի վերջո նրանք պահպանում են նաև իրենց պատմական ժառանգությունը, և հայկական եկեղեցին նաև հունգար ժողովրդի հարստությունն է: Բացի դրանից՝ հիշեցնեմ, որ Հունգարիայում հայերը ճանաչվել են ավանդական փոքրամասնություն, ինչը նշանակում է, որ կառավարությունը ստանձնել է որոշակի պարտավորություն հայկական ժառանգությունը պահպանելու համար»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Արդյո՞ք Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնելու հեռանկար ուվագծվում է, և ի՞նչ քայլերի է գնում Հունգարիան Հայաստանի վստահությունը վերականգնելու համար: Արտյոմ Երկանյանն անդրադարձել է նաև այս հարցերին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...