22:48 04.11.2022
Այս օրերին ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի նախագիծն է քննարկվում: 2023 թվականի համար կառավարությունը տնտեսական աճի թիրախ է սահմանել 7 տոկոսը: Տնտեսական բնույթի խնդիրների շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:
Հարցին՝ ինչքանո՞վ է իրատեսական թիրախ սահմանված 7 տոկոսը՝ հաշվի առնելով նաև համաշխարհաին տնտեուսության միտումներն ու աշխարհաքաղաքական զարգացումները, Բագրատյանը պատասխանեց.
«Նախ ասեմ, որ այս պահի դրությամբ մենք 9 ամսվա կտրվածքով ունենք 14.1 տոկոս տնտեսական աճ: Սա բարձր ցուցանիշ է, և հատկապես հաշվի առնելով, որ Քովիդի և պատերազմի պայմաններում, երբ տնտեսական անկում էր ամենուրեք, մենք կարողացանք արագ շտկել տնտեսության մեջքը, իսկ դա շնորհիվ և՛ գործարար շրջանակների, և՛ կառավարության ճիշտ քաղաքականության:
Առանց համագործակցության՝ պետության տարբեր մարմինների միջև և նաև ԱԺ՝ օրենսդրի հետ համապատասխան փոփոխությունների պայմանների ձևավորմամբ հնարավոր չէ կարողանալ 14.1 տնտեսական աճ գրանցել:
Հաճախ մասնագետները նշում են, որ դա առավել շատ գործարար շրջանակների անելիքն է: Ես ամենևին չեմ ժխտում այդ փաստը, բայց գործարար շրջանակներն իրենց ավելի ակտիվ և նախաձեռնողական են զգում, երբ կառավարությունն առնվազն չի խառնվում իրենց գործունեության մեջ, և կարծեմ այս կառավարության կարևոր առավելությունը, և նաև այս տնտեսական աճը արդյունք են կառավարության՝ տնտեսությանը չխանգարելու, չմիջամտելու քաղաքականության:
Եվ սա շատ կարևոր մեսիջ է նաև ներդրումային ծրագրերի համար, երբ դրսից տեսանելի է, որ տվյալ երկրի կառավարությունը չի խանգարում ու միջամտում տնտեսական գործընթացներին, դա լրացուցիչ խթան է հանդիսանում և նաև ներդրումային հնարավորություններն օգտագործելու առումով»,- նշեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...