13:24 03.03.2018
Այսօր լրանում է հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը: Ինչպես հայտնի է, դեռևս անցած տարի կառավարության որոշմամբ մարտի 3-ը նշվում է նաև որպես Գործարարի օր՝ ի հիշատակ Ալեքսանդր Մանթաշյանցի: Ամեն տարվա պես, այս տարի էլ մի շարք հայ գործարարներ ծաղիկներ են դրել Մանթաշյանցի արձանին, այնուհետև Երևանի Սուրբ Աննա եկեղեցում մատուցվել է պատարագ մեծ գործարարի ու բարերարի հիշատակին:
«21-րդ դարի տեխնոկրատ, վայրի կապիտալիզմ, ամեն ինչում տնտեսական շահութաբերությունն առաջնային համարելու մթնոլորտում ավելի քան այս տեսակը կարևոր է քան 19-20-րդ դարերում, որովհետև բևեռացումը հասարակության մեջ աշխարհով մեկ է տարածվում՝ գործազրկություն, ընչազրկություն և ամենակարևորը՝ ազգային ուծացման վտանգ հատկապես համայնքներում: Այնպես որ, նրա տեսակը, նրա ոճը շատ արդիական է այսօր: Թե՛ սովորել, թե՛ տարածել և թե՛ նմանվել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ նման միջոցառումներով փորձում են հանրության ուշադրությունը հրավիրել Մանթաշյանցի կերպարի վրա՝ հայ գործարարի բարոյական կերպարի ձևավորման առումով: Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը կարծում է, որ այսօր, երբ հայ գործարարությունն ընդամենը 26-27 տարվա անկախ պետականության պատմություն ունի, առավել կարևոր է նման մեծերին՝ Արամյանցին, Մանթաշյանցին, Գյուլբենկյանին, Քըրք Քըրքորյանին հիշել և նրանց օրինակով շարժվել:
«Կարևոր է, որ այսօր, երբ գործարարի տոնը նշելով մենք ոգեկոչում ենք Մանթաշյանին, ոգեկոչենք նրա ոճը՝ բարեգործ, համայնքի մասին մտածող, մշակույթը զարգացնող, իր տնտեսական ծրագրերն ուղղակի հայ համայնքի զարգացումների հետ կապող մարդու, սա է կարևորը: Մենք արդեն տասներորդ տարին է՝ նշում ենք, ոգեկոչում ենք եկեղեցում, դրանով ոգևորում մեզ և օրինակ դարձնում ինքներս մեզ համար, թե ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի գործարարը, ինչպիսին պետք է լինի, որովհետև ձգտում է, որ այդ խավը ձևավորվի այդ տեսակով: Այսօր շերտը շատ բարակ է, պայմանական ասած, Մանթաշյանի ժառանգների, նրա տիպի մարդկանց: Միշտ մենք պետք է փորձենք նմանվելով ավելի լավը լինել»,- նկատեց Արսեն Ղազարյանը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...