20:45 05.11.2022
Շաբաթվա սկզբին տեղի ունեցավ Փաշինյան- Պուտին- Ալիև հանդիպումը: Առաջիկայում սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԱՄՆ միջնորդությամբ: Ինչ են նշանակում այս հանդիպումները, և ինչ հնարավորություններ են բացում: Այս ու այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ:
«Սոչիի հանդիպումը մեծ հաշվով, վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական միջնորդությամբ տեղի ունեցած առաջին հանդիպումն էր ամենաբարձր մակարդակով: Հիշում ենք, որ նախորդ հանդիպումը ևս տեղի էր ունեցել Սոչիում ՝ 2021թ.-ի նոյեմբերին, երբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի վերաբերյալ, դրանից հետո Ռուսաստանը կարծես թե զբաղված էր ուկրաինական պատերազմի նախապատրաստական աշխատանքներով, հետո սկսվեց պատերազմը, և արդեն սկզբնական փուլում Եվրամիություն, իսկ հետո նաև ԱՄՆ-ն, ստանձնեցին այս համատեքստում գլխավոր միջնորդների դերը:
Հոկտեմբերի 6-ին, ինչպես գիտենք, տեղի ունեցավ Պրահայի հանդիպումը, որտեղ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին սկզբունքային հարցերի շուրջ, և ամենասկզբունքային հարցը, իհարկե, խաղաղության պայմանագրի օրակարգն էր: Այդ օրակարգում Հայաստանը համաձայնություն տվեց առաջ շարժվել ադրբեջանական պատկերացումներով, այսինքն՝ տարանջատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգից և խաղաղության պայամանագրի շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի այդ 5 հայտնի սկզբունքների հիման վրա: Սա Ռուսաստանի համար մտահոգիչ զարգացում էր»,- ասաց քաղաքագետը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում։
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...