22:00 07.11.2022
Ադրբեջանն առնչություն ունի իրանական Շերազի Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այդ մասին է տեղեկացնում իրանական ԻՌՆԱ պետական գործակալությունը: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Իրանի Տեղեկատվության և Ազգային անվտանգության նախարարությունն այսօր առավոտյան հաղորդագրություն է տարածել, որից պարզ է դառնում, որ այս ահաբեկչության հետ ուղղակի առնչություն ունի Ադրբեջանը, քանի որ, ինչպես նշվում է այդ հաղորդագրությունում, մեջբերում եմ՝ «Համակարգման շղթայի կարևորագույն օղակ». նշվում է, որ նա Թեհրան է ժամանել Բաքվի՝ Հեյդար Ալիևի օդանավակայանից, և Թեհրան ժամանելուն պես տեղեկացրել է, կրկին մեջբերում եմ՝ «Բաքվում գործող համակարգող մարմնին», և կապ է հաստատել Թեհրանում գործող «Իսլամական պետություն» ցանցի տեղական բջիջներից մեկի հետ, այդ կապն էլ հաստատել է Աֆղանստանում գործող կառույցի միջոցով:
Որևէ մանրամասնություն հայտնի չէ. չկա ո՛չ այդ անձի անուն ազգանունը, ո՛չ նրա գտնվելու վայրը, բայց հիշատակվում է, որ այն 26 կասկածյալների թվում, որ ձերբակալվել են, կան Ադրբեջանի, Աֆղանստանի և Տաջիկստանի քաղաքացիներ: Այսինքն՝ պարզ չէ, թե այս անձնավորությունը, որի մասին խոսք է գնում, այն 26-ի մե՞ջ է, թե՝ ոչ:
Հիշեցնեմ, հոկտեմբերի 26-ին 3 անհայտ անձինք կրակ էին բացել Շախչերեք մզկիթում աղոթողների ուղղությամբ: Զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 27-ը: Այս ակցիայի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետություն խմբավորումը: 3 գրոհայիններից 2-ին հաջողվել էր ձերբակալել, մեկն էլ մահացել էր հիվանդանոցում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Արտյոմ Երկանյանը նաև խոսեց այն մասին, թե ինչ զարգացումներ դա կարող է առաջացնել Թեհրանի ու Բաքվի միջև հարաբերություններում և ինչպե՞ս են դա մեկնաբանում Բաքվում:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյությում:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...