13:50 14.08.2018
Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները հայտարարությամբ հանդես եկան: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, թե քանի որ ըստ դատավորի և դատախազի՝ հիմքեր չեն եղել դատարանին բացարկ ներկայացնելու համար, իրենք ստորագրում են և դիմում ներկայացնում ԲԴԽ, որ կասեցվեն այդ դատավորի լիազորությունները: Նույն բովանդակությամբ դիմում կուղարկվի դատախազություն, որում կնշվի՝ Հայաստանին պետք չեն այնպիսի դատախազներ, որոնք չեն փորձում միջնորդություն ներկայացնել:
Ակտիվիստը նշեց՝ Ռոբերտ Քոչարյանը ցանկացած պահի կարող է լքել Հայաստանը, և հարց է՝ երբևէ կկրի՞ այն պատասխանատվությունը, որ կա նրան առաջադրված մեղադրանքով:
«Մեր ակցիայի հիմնական նպատակը դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելն է, որը հիմնականում արտահայտվելու է լիազորությունների կասեցմամբ»,- ասաց ակտիվիստ Վահե Գրիգորյանը:
Ակցիայի մասնակիցներից Դավիթ Պետրոսյանն ընդգծեց՝ Հայաստանի քաղաքացիները ևս մեկ անգամ ինքնակազմակերպվել են, հեղափոխության հռչակած արժեքները մեր երկրում շարունակում են մնալ արդիական, քանի որ իշխանություններն ունեն սահմանադրությամբ իրենց տրված լիազորություններ, որոնց շրջանակներից չեն կարող դուրս գալ, բայց կան քաղաքացիներ, որոնց լիազորությունների շրջանակները սահմանափակված չեն, և նրանք պատրաստ են նպաստել արդարադատության իրականացմանը:
Հարցին՝ արդյոք չե՞ն կարծում, որ կլինեին մարդիկ, որոնց կհետաքրքրեր երկրորդ նախագահի ասելիքը, Պետրոսյանը պատասխանեց.
«Մենք լավ մշակույթ ունենք Հայաստանում՝ լայվերի մշակույթ, նա կարող է լայվ մտնել, մարդիկ կարող են լսել, հետո կհետևենք նաև մեկնաբանություններին»,- ասաց նա:
Ակցիայի մասնակիցները նաև ընդգծեցին՝ իրենք չեն տապալել երկրորդ նախագահի մամուլի ասուլիսը, պարզապես որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ՝ ցանկացել են լսել՝ ինչ պատասխան է տալու Ռոբերտ Քոչարյանը, որին այդպես էլ չլսեցին, քանի որ նա չեկավ ասուլիսի:
Այս պահին ԲԴԽ-ի առջև ստորագրահավաք է կազմակերպված, քաղաքացիները մոտենում են, ստորագրում դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելու դիմումը:
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...
14:29 16.06.2025
Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...
14:18 16.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ: ...
14:10 16.06.2025
Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
14:00 16.06.2025
Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը2024 թվականին հարկատուներին հետ է վերադարձվել 392 մլրդ դրամ գումար, որը 2023 թվականի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ՊԵԿ-ի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացրած […] ...